запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ադրբեջանական ԱԹՍ-ները կչեզոքացվեն հայ մասնագետների օգնությամբ

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։

 Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։

Փաստորեն, այժմ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։

Իդեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ:  

«Փաստի» տեղեկություններով` սահմանների ամրությունն ապահովելու և բանակը նորագույն տեխնոլոգիաներով զինելու հարցում ներգրավված են հայկական ընկերությունների երիտասարդ, արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնում են բարձրկարգ պրոֆեսիոնալ աշխատանք:

Մասնավորապես, «Յուքոմ» ընկերության երիտասարդ մասնագետների շնորհիվ ստեղծվել է եզակի համակարգ, որի շնորհիվ չեզոքացվում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը: Սա շատ կարևոր փաստ է, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ սարքերի շնորհիվ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ էր պատճառում հայկական բանակին՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: