запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Օհանյանը խոստովանեց, Միրզաբեկյանի արածն էլ հանցագործություն էր

Ապրիլյան պատերազմից հետո տարբեր ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունում հանդիպում էին ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխնախարարների հետ՝ քննարկել ռազմական արդյունաբերության զարգացման խնդիրը և բազմաթիվ առաջարկներ էին ներկայացվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վադանյանը նշեց, որ պաշտպանության նախարարության հետ այս առումով սկսել են աշխատել 2013-ից սկսած, Սեյրան Օհանյանի նախարարության ժամանակ՝ բացարձակ զրո արդյունքով:

«Ապրիլյան  դեպքերից հետո արդեն բացեիբաց հասարակությանը ներկայացրեցինք, թե ինչու է զրոյական եղել արդյունքը և որն է եղել պատճառը, որ բացարձակ արձագանք չի եղել, դրա հետևանքով որոշ մարդիկ աշխատանքից ազատվեցին, որոնք պատասխանատու էին դրա համար:

Եվ որոշ ժամանակ հետո մենք ինժեներների շրջանում մոբիլիզացիա հայտարարեցինք, և մեզ արձագանքեցին մոտ 30 ընկերություն և մոտ 300 ինժեներ: Այդ ժամանակ ևս մեկ անգամ ՊՆ-ում հանդիպում ունեցանք, դեռևս Սեյրան Օհանյանն էր նախարար, և էլի զրո արդյունք ունեցանք:

Ամեն դեպքում մենք սկսեցինք 4 ուղղությամբ աշխատել՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումը, դրանց խոցումը, կառավարվող հարձակողական զենքեր և զորքերի կառավարումն ընդհանրապես և գաղտնագրված կապի խնդիրը: Նաև կենցաղային խումբ էր ստեղծվել, որովհետև մեր ոլորտից շատերն ուզում էին ողղակի օգնել սահմանին կանգնած զինվորներին: Բոլոր խմբերն, իհարկե, աշխատեցին, մեծ օգնություն ցուցաբերեցին՝ անջրանցիկ վրաններ, արյունահոսությունը արագ դադարեցնող գործիքներ և նմանատիպ շատ-շատ այլ պարագաներ հասցվեցին սահման:

Ինժենեներն էլ առանձին էին աշատում, և բարեբախտաբար ռազմարդյունաբերության փոխնախարարն այդ ընթացքում փոխվեց, նշանակվեց Դավիթ Փախչանյանը, որի հետ մեծ հաջողությամբ մենք համագործակցում ենք, և արդեն որոշ դաշտային փորձարկումներ են եղել»,- նշեց Կարեն Վարդանյանը

Նա նաև հույս հայտնեց, որ նախարարությունը կկարողանա լուծել տնտեսական հարցերը, որպեսզի ընկերությունները կարողանան այդ ամենը բարձր որակով տեղ հասցնել: Կ. Վարդանյանը նաև ընդգծեց, որ պետք է լրջորեն մտածել բարձրտեխնոլոգիական զենքի նախագծման և իրականացման կայուն ֆինանսավորման մեխանիզմների ներդրման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: