запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հայկական ԱԹՍ-ները Սինգապուրում փորձարկվել են. տեսանյութ

Հայկական Instigate Robotics ընկերությունը ներկայացրել է օդում անսահմանափակ ժամանակով թռիչք իրականացնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարք, որն աշխատում է լարով, հայտնում է «Ռազմինֆո»–ն:

Անօդաչուն ՀՀ ԱԻՆ Armsecurity միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյի թիմին ներկայացրեց Instigate Robotics ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:

Անօդաչուն ոչ թե մարտկոցով է սնուցվում, այլ ունի արտաքին սնուցում՝ լարով: Սարքը ունի նաև նաև լրացուցիչ մարտկոց, որը նախատեսված է ծայրահեղ դեպքերի համար: Այն աշխատում է 200 վոլտ լարմամբ գեներատորով:

ԱԹՍ-ի մեկ օրինակ էլ Սինգապուրում է փորձարկումներ անցել՝ նավահանգստի նավերը մոնիթորինգ անելու համար:

«Մի օրինակ տվել ենք Սինգապուրին, հիմա իրենք լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Այս մեկը 30 մետր էր բարձրանում, հիմա ուզում են, որ 60 մետր բարձրանա, հետագայում՝ 100 մետր: Նրանց պահանջներից է նաև այն, որ [սարքի] ղեկավարումը ներքևից տրվի օպտիկայով,  ոչ թե ռադիողեկավարում լինի, այլ օպտիկայով լինի», – նշեց ընկերության ինժեներ Արմեն Բաղդասարյանը:

Ինժեների խոսքով՝ աշխատում են նաև լարը փաթաթող և տվող կոճի աշխատանքի վրա, նպատակն է այնպես անել, որ «սահուն տա ու սահուն փաթաթի, չխճճվի լարը»:

Փորձարկվել է մաքսիմում 50 մետրանոց լարով: Լարը պետք է դիմանա 400 վոլտ լարմանը և վնասվածքների դեպքում կարճ միացում չտա, որովհետև այն հաճախակի կոճի վրա փաթաթվելու և արձակվելու է: Անհրաժեշտ է, որ բազմաթիվ անգամ ճկվելուն դիմանա: Քաշի խնդիր կա, եթե գտնեն ավելի թեթև և երկար լար, որը կբավարարի պահանջները, սարքը կարելի կլինի նաև ավելի բարձրացնել. «..Բայց այնպես չէ, որ կարելի է կիլոմետրով բարձրացնել: Սահմանափակ է բարձրությունը, ժամանակն է անսահմանափակ»:

Անօդաչուի ռոտորների շրջանակը տիտանից է՝ ձևավորված հեծանիվի անիվի կաղապարի հիմքի վրա, ինչը թույլ է տալիս թռիչքի ժամանակ տատանողական շարժումները հասցնել նվազագույնի: Սարքը հիմնականում բաղկացած է անջրաթափանց մասերից:

https://www.youtube.com/watch?time_continue=6&v=u8GwqvSIXqU