запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Պատմության 7 ամենախորամանկ լրտեսական «жучок»-ները

Entertrain.1in.am-ը գրում է. ՌԴ ՔԿ-ի պետ Միխայիլ Մաքսիմենկոյի դեմ հակափաստարկներ ձեռք բերելու նպատակով ՌԴ Անվտանգության ծառայության աշխատակիցները գաղտնալսող սարք տեղադրեցին ինքնաեռի մեջ, իսկ հետո նվիրեցին նրան:

Սարքից ստացված ինֆորմացիան հիմք դարձավ ՔԿ-ի երեք աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ քրեական հեղինակություն Զախար Քալաշովից կաշառք վերցնելու մեղադրանքով:

EnterTrain-ը ներկայացնում է տարբեր ժամանակների հատուկ ծառայությունների կողմից օգտագործված ևս 6 խորամանկ լրտես սարքեր, որոնք քողարկված են եղել ամենասովորական առարկաների մեջ:

 

«Գաղտնալսող վարդակ»

342d689a-7a81-4244-a4db-d00098af3cc5

2013թ․հուլիսին Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը, որտեղ թաքնվում էր WikiLeaks կայքի հիմնադիր Յուլիան Ասանժը, լրտեսական մի աղմկոտ սկանդալ բռնկվեց: Ձայնագրիչը տեղակայված էր շենքի ներսի պատերից մեկի վրա ամրացված էլեկտրական վարդակի մեջ:

191480_eaa88b06699ecc56016fc38492250186

Միջադեպի մասին Կիտոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Էկվադորի ԱԳՆ Ռիկարդո Պատինոն, ում խոսքերով՝ գաղտնալսող սարքը հայտնաբերվել էր հուլիսի կեսերին, երբ մասնագետները հոսանքագծերի պլանային ստուգում էին անցկացնում:

«Էլեկտրական կամիկաձեն»

eed8b41f-1f82-41ff-b88d-fc759d7082d5

2012թ. Իրանում՝ ուրանի հարստացման գործարանից ոչ հեռու հայտնաբերվել է քարի մեջ քողարկված մի գաղտնալսող սարք, որն ինքնաոչնչացվում է, երբ նրան մոտենում կամ ձեռք են տալիս: Ինչպես հետո պարզվեց, սարքը տեղեկություններ էր գրանցում ատոմային օբյեկտների մասին և փոխանցում էր այդ ինֆորմացիան արբանյակի միջոցով: Իրանն այս սարքի տեղադրման հեղինակ առ այսօր համարում է Իսրայելին:

«Քար-լրտես»

ace99eb8-9954-4d8e-a5d7-be7367665f3c

2006թ. ՌԴ ԱԾ հայտարարեց «քար-լրտեսի» մասին, որը օգտագործվել է Մոսկվայում գտնվող բրիտանական ՄԻ-6 գործակալների հետ կապի մեջ մտնելու նպատակով: 40սմ տրամագծով քարը ծառայում էր որպես գործակալի ու հետախույզի միջև ինֆորմացիայի փոխանակող: Ինֆորմացիան փոխանցելու համար ընդամենը պետք է քարին 20-25 մետր մոտենալ: Տվյալների փոխանցման գործընթացն ընդամենը 2 վայրկյան էր պահանջում: Քանի որ տվյալները փոխանցվում էին ոչ հեռու տարածությունից, այլ այն սարքերի կողմից «գողանալն» ուղղակի անհնար էր: Քարի հայտնաբերումը հաջողվեց միայն բրիտանական դիվանագետների երթուղիներին տևական ժամանակ հետևելուց հետո:

«Խորամանկ կոճղը»

94566899-aaf3-4f40-9986-863b596720aa

70-ականների սկզբներին ամերիկյան լրտեսներն ինֆորմացիայի ձեռքբերման նպատակով օգտագործում էին կոճղի ներսում գաղտնալսող սարքի հնարքը: Կոճղը լրտեսները տեղադրել էին անտառի այն մասում, որից քիչ հեռու սովետական ռազմաբազան էր գտնվում: Սարքը պետք է գրանցեր ու ամերիկյան վերգետնյա արբանյակներին փոխանցեր ռադարների ու հրթիռային կայանների ազդանշանները: Կոճղը սովորական աչքի համար ոչնչով չէր առանձնանում, և նրա մեջ լրտեսական սարքի առկայության մասին կասկածելն անհնար էր: Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց Խորհրդային ԱԱԾ աշխատակիցներին հաջողվեց հայտաբերել այն:

«Գաղտնատպող պատճենահանողը»

d3c82363-5775-45a0-aa6e-a40bad76b2e9

70-ականների կեսերին Սան-Ֆրանցիսկոյում գտնվող ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսարանը «Toshiba» ապրանքանիշի պատճենահանող սարք ձեռք բերեց: Կարճ ժամանակ անց խորհրդային դիվանագետներին պատեցին կասկածները: Նրանք նոր սարք գնեցին, իսկ հինը ուսումնասիրելու համար ուղարկեցին Մոսկվա: Պարզվեց, որ սարքի ներսում կա ինֆորմացիա գրանցող հարմարանք, որը «մտապահում» էր ցանկացած պատճենահանված փաստաթղթի առաջին էջը, իսկ հետո այդ ինֆորմացիան ռադիոալիքի միջոցով փոխանցում էր հարևանությամբ գտնվող տանը տեղակայված լրտեսական ընդունիչին:

«Արծվի սուր լսողությունը»

3fefab83-ca3d-433a-b6a3-b48c4a0fc303

1953թ․ամերիկացիները ԱՄՆ փայտյա զինանշանի մեջ հայտանբերեցին գաղտնալսող սարք, որը ԱՄՆ դեսպան Ավերել Հարիմանը նվեր էր ստացել 1945թ. Յալթայի համաժողովի ժամանակ: Հուշանվերը ամերիկյան դիվանագետին «Արտեկ» ճամբարում մի պիոներական էր նվիրել: Հարիմանն այնքան էր հավանել նվերը, որ այն կախել է իր աշխատասենյակում: