запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, մենք կօգնենք հայերին

Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել»,- նշեց փոխվարչապետը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ էլեկտրոնային կառավարման նպատակը քաղաքացիների ու կառավարության կյանքը հեշտացնելն է, իսկ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը։

«Էլ-կառավարման տարբեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք հայերի համար հեշտացնել բոլոր վարչական գործընթացները։ Այն էլեկտրոնային ծրագրերը, որոնք դուք ունեք, ավելի առաջադեմ են, քան որոշ երկրներում։ Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, և նրանք ցանկանում են նոր տեխնոլոգիաների ծանոթանալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանին կտանեն դեպի արագ զարգացում ու արագ աճ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից` «Պետական փոխգործելիության հարթակ» և «Մեկ պատուհան համակարգ»: Սրանց ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը, կապահովի նաև վարչական գործընթացների արագացումը: Պյոտր Սվիտալսկու խոսքով` փոփոխություններից հետո հասարակությունը հնարավորություն կունենա մասնակցելու երկրում տեղի ունեցող վարչական գործընթացներին:

«Այն իրողություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում, հասարակությունն ու կառավարությունը խնդիր ունեն իրականացնելու իրենց սպասելիքները: Էլեկտրոնային կառավարումը թույլ կտա կառավարությանը ավելի հեշտ ճանապարհով լսել քաղաքացիների տեսակետները այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց Սվիտալսկին: