запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ստամբուլի հայկական դպրոցների քննություններում կրոնի հարցերը վրդովեցրել են ծնողներին

Ստամբուլի հայկական դպրոցներում ավարտական քննություններին կրոնի հետ կապված հարցերը դժգոհություն են առաջացրել ծնողների մոտ։

Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ հայկական դպրոցներում ավարտական քննություններում կրոնի հարցերը հատուկ քրիստոնյաների համար են նախատեսված եղել, սակայն աշակերտները ցածր գնահատականներ են ստացել, ինչը վրդովեցրել է ծնողներին։

Ըստ ծնողների, եթե մուսուլմանների համար կրոնի հարցերը շատ հեշտ են եղել, ապա քրիստոնյաների համար հատուկ դժվար հարցեր են ընտրվել՝ երեխաներին ցածր գնահատելու համար։

Քարագյոզյան դպրոցի հիմնադիր Քարուն Քովանը նշել է, թե Թուրքիայի կրթության նախարարությունը սխալ չունի այստեղ, քանի որ հարցերը նախարարությանն են ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները։

Հարցերը պատրաստած հանձնաժողովի նախագահ, վարդապետ Թաթուլ Անուշյանը պնդել է, թե հարցերը ուսուցիչների հետ միասին են պատրաստել, իսկ ցածր գնահատական ստացողները ուղղակի չեն պատրաստվել քննությանը։