запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մասնագիտական կրթության ոլորտի սինխրոնիզացումը կապահովի որակյալ կադրեր, նաև պետական հսկայական միջոցներ կխնայվեն

Մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է:


Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Սահմանադրությունը սահմանում է, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորվեն, իսկ իրականում հարաբերությունների զգալի մասը կարգավորվում է լրիվ այլ կերպ:

«Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք այդ գործով ենք ՀՀ-ում հիմա զբաղված: Հիմա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տեսում ենք, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման ոլորտում, կրթության ոլորտում՝ մասնավորապես»,- ասաց նա:   

Նա օրինակ բերեց, որ ՀՀ-ի տարբեր գերատեսչությունների կազմում կան կրթական հաստատություններ, ինչպես, օրինակ, Դիվանագիտական ակադեմիա, ԱԻՆ ակադեմիա, Արդարադատության ակադեմիա, Պետական կառավարման ակադեմիա և այլն:

Մյուս կողմից, ըստ նրա, կան բուհական համակարգեր, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ և այլն: 

«Հիմա վստահաբար կարելի է ասել, որ ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում պրակտիկ առումով, քան ավանդական բուհական համակարգում: Արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, և արդյոք ժամանակը չէ՝ մտածենք, որ սինխրոնիզացնենք կրթական համակարգը, մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք  է պատրաստեն մասնագետ, իրոք պատրաստեն որակյալ մասնագետ, այլ ոչ թե մասնագետ, որը պրակտիկապես տվյալ ոլորտին ձեռնտու չէ»,- ասաց նա:       

Վարչապետը նաև մատնանշեց լուծման տարբերակ: «Օրինակ՝ եթե համոզված ենք, որ Դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում, օրինակ, Արտաքին հարաբերություների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ:

Սինխրոնիզացումը կբերի, նախ, առաջինը, կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, և, երկրորդը, հսկայական պետական միջոցներ կխնայվեն. նույն նպատակի համար երկու անգամ պետական միջոցներ ենք ծախսում»,- ասաց նա: