запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բոլոր դպրոցականները հնարավորություն կստանան օգտվել մշակութային օջախներ այցելության աբոնեմենտային համակարգից

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բոլոր դպրոցականների համար ներդրվում է աբոնեմենտային համակարգ, որը հնարավորություն կտա նրանց հաղորդակցվել մշակութային կյանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ազդարարեցին երկու նախարարությունների համատեղ նոր ծրագրի մեկնարկը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ այն երկու ոլորտների զարգացման համար էլ շատ կարևոր է: Նախատեսվում է ամբողջ հանրապետությունով՝ 1-12-րդ դասարանցիների համար աբոնեմենտային համակարգ ստեղծել:

«Աբոնեմենտի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կստանա մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան կամ պատկերասրահ, թատրոն և դասական երաժշտության համերգասրահ: Շատ կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումն ամբողջ հանրապետությունում»,- նշեց Մակունցը:

Արայիկ Հարությունյանն էլ իր խոսքում նշեց, որ պետությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի մոտ 350 հազար աշակերտից յուրաքանչյուրը կարողանա այցելել երեքական մշակութային հաստատություն:

«Այս ծրագիրը մշակույթի նախարարության հետ իրականացնում ենք պիլոտային ռեժիմով, որպեսզի այս մեկ տարվա ընթացքում հասկանանք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և կատարելագործենք: Հոկտեմբեր ամսից սկսած բոլոր երեխաները կկարողանան այցելել մշակութային կենտրոններ»,-ընդգծեց Հարությունյանը:

Ծրագրով նախատեսվող աբոնեմենտի վրա կլինի երեք կտրոն, և երբ աշակերտը կայցելի մշակութային հաստատություն, դրա հսկիչը կպատռի մեկ կտրոն ու կպահի իր մոտ: Հետագայում այն կներկայացվի համապատասխան գերատեսչությանը, և ըստ դրա կիրականացվի ֆինանսավորումը: Նախագծի համար նախատեսվում է ծախսել շուրջ 400 մլն դրամ: Դպրոցներ ընդունված աշակերտների թիվը հայտնի լինելուն՝ կտպագրվի համապատասխան քանակությամբ աբոնեմենտ:

Նյութի աղբյուրը՝ «Արմենպրեսս»