запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կարելի է ապշել, թե որքան մեծ հեռանկարներ է բացում UWC Դիլիջանի դպրոցը․ Աննա Հակոբյան

UWC Դիլիջան դպրոցն առաջին անգամ հյուրընկալել է «Միացյալ Աշխարհի Քոլեջներ» (UWC) կրթական ցանցի միջազգային կառավարման մարմինների հանդիպումները։

Ինչպես հայտնում են UWC-ի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 21-28-ը դպրոցում անցկացվել են UWC ցանցի կառավարման մարմնի տարեկան հանդիպումը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի UWC Ազգային կոմիտեների տարածաշրջանային հանդիպումը։ 

Այս հանդիպումներին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել UWC միջազգային ցանցի ավելի քան 100 ներկայացուցիչ, այդ թվում` աշխարհի չորս մայրցամաքներում գործող 17 UWC քոլեջների ղեկավարներ, UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրենը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի UWC Ազգային կոմիտեների ներկայացուցիչներ։

Կրթական ցանցի միջազգային կառավարման հանդիպումների շրջանակում քննարկվել են UWC քոլեջների գործունեությանը, աշակերտների ընդունելությանը, UWC քոլեջների միջեւ փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։

UWC կառավարման մարմինների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը՝ այցելելով մի շարք տեսարժան եւ պատմական վայրեր։

«Հայաստանը՝ ի դեմս UWC Դիլիջան դպրոցի, առաջին անգամ է հյուրընկալում UWC ցանցի միջազգային կառավարման մարմինների տարեկան հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ։ Այս հանդիպման փաստը վկայում է, որ Հայաստանը՝ UWC Դիլիջան դպրոցի գործունեության շնորհիվ, ամրապնդում է իր տեղը համաշխարհային կրթական քարտեզի վրա»,- ասել է UWC Դիլիջան դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։

Դպրոցի հյուրերի համար կազմակերպված միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրել են տարբեր մշակույթների եւ ավանդույթների խաղաղ համակեցության օրինակը UWC Դիլիջան տանիքի տակ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ես այսօր առաջին անգամ եմ գտնվում UWC Դիլիջանում։ Սա մի կրթական հաստատություն է, որտեղ երեխաներին ոչ միայն սովորեցնում են մաթեմատիկա, գրականություն եւ տարբեր առարկաներ, այլեւ սովորեցնում են ապրել, շփվել եւ ճանաչել տարբեր ազգություններ, մշակույթներ եւ ավանդույթներ։ Շփվելով այստեղ սովորող աշակերտների հետ, տեսնելով, թե ինչպես են նրանք ներկայացնում դպրոցն ու իրենց գիտելիքները՝ կարելի է ապշել, թե որքան մեծ հեռանկարներ է բացում դպրոցը, հեռանկարներ, որոնց մասին կարելի է երազել։ Շնորհակալություն UWC Դիլիջան դպրոցի հիմնադիրներին այսպիսի հնարավորություններ ստեղծելու համար», - ողջունելով դպրոցի աշակերտներին եւ հյուրերին՝ ասել է Աննա Հակոբյանը։ 

UWC («Միացյալ աշխարհի քոլեջներ») շարժման մասին

UWC («Միացյալ աշխարհի քոլեջներ») համաշխարհային կրթական շարժման առաքելությունն է կրթությունը դարձնել մարդկանց, ազգերի եւ մշակույթների միավորող ուժ՝ խաղաղ եւ կայուն ապագա կերտելու նպատակով։ 1962 թվականին հիմնադրված UWC կրթական շարժումը ներկայումս ներառում է 17 միջազգային դպրոց ու քոլեջ, որոնք տեղակայված են չորս մայրցամաքներում, եւ ունի ավելի քան 150 երկրներում գործող ազգային կոմիտեներ, որոնց պարտականությունն է ընտրել բազմազան ուսանողական կազմ եւ իրականացնել մի շարք կարճատեւ ուսումնական ծրագրեր։

UWC Դիլիջան քոլեջը Արեւելյան Եւրոպայի եւ ԱՊՀ-ի տարածքում հիմնված առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014թ. Հայաստանի Դիլիջան քաղաքում եւ ներկայումս ունի 218 աշակերտ աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա եւ թույլ է տալիս դիմել բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական դրությունից։ Աշակերտների քառասուն տոկոսն ստանում է լրիվ կամ գրեթե լրիվ կրթաթոշակ, իսկ հիսուն տոկոսին ցուցաբերվում է տարբեր աստիճանի ֆինանսական աջակցություն։ 2016թ. մայիսին UWC Դիլիջան քոլեջն ունեցավ իր առաջին շրջանավարտները, որոնցից շատերը կրթությունը շարունակեցին աշխարհի առաջատար կրթական կենտրոններում։