запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Երևանում մեկնարկել են «Էրազմուս+» տեղեկատվական օրերը

«Էրազմուս+» ծրագիրը հնարավորություն է տալիս փոփոխություններ անել բարձրագույն կրթության ոլորտում:

Երևանում մեկնարկած «Էրազմուս+» տեղեկատվական օրերի ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և հավելեց, որ «Էրազմուս+» ծրագիրը շատ բազմաշերտ և լայնածավալ է, որն ունի համագործակցության տարբեր ուղղություններ: Միջոցառումն անցկացվելու է նաև նոյեմբերի 7-ին:

«Եվրոպական հանձնաժողովը ամեն տարի աշնանը՝ հոկտեմբերին հայտարարում է մրցույթ, որին մասնակցում է մոտ 180 երկիր: 33-ը ծրագրային երկրներն են՝ Եվրոպական միության անդամ երկրներ և մի շարք այլ երկրներ՝ Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Մակեդոնիան, Թուրքիան, շուտով նաև Սերբիան կլինի: Երկրորդ տարածաշրջանը՝ Արևելյան հարևանության երկրները, ներկայացնում են Հայաստանը, Վրաստանն, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան»,- ասաց Կառլովան:

Նրա խոսքով՝ այն բոլոր համալսարանները, որոնք պատրաստվում են փոփոխել իրենց ակադեմիական, կառավարման, միջազգայնացման հետ կապված ծրագրերը (և ոչ միայն), կարող են ներկայացնել մրցույթի շրջանակում:

«Հայաստանն ունի 21 ընթացիկ ծրագիր, որոնք կազմվել են տարբեր ոլորտների համար՝ ուսումնական ծրագրերի վերանայում, նոր մագիստրատուրաների ստեղծում, համալսարանների կառավարում և այլն: Մեր համալսարաններն «Էրազմուս+» տեղեկատվական օրերի շրջանակում հնարավորություն են ստանում զարգացնել արտերկրում ունեցած կապերը կամ ստեղծել նորերը, որպեսզի համագործակության միջոցով ծրագրեր գրեն ու մասնակցեն մրցույթի»,- ընդգծեց Լանա Կառլովան:

«Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգողն ասաց, որ փետրվարը հայտեր ներկայացնելու վերջին ամիսն է: Մրցույթի ամփոփումը բավականին երկար է տևում՝ հաղթողները պարզ են դառնում հուլիս-օգոստոս ամիսներին:

Մրցույթի ծրագրերը գրվում են տարբեր ոլորտների շուրջ՝ մանկավարժության, կրթության, արվեստի, ձկնաբուծության, իրավագիտության, լրագրության, ճարտարապետության, ագրարային և այլն:

«Մեր համալսարաններում գործող բոլոր մասնագիտություններով ֆակուլտետները կարող են գրել ծրագրեր եվրոպական իրենց գործընկերների հետ և մասնակցել մրցույթին»,- շեշտեց Լանա Կառլովան:

ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ով նաև «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի համակարգողն է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրն անհրաժեշտ է ուսանողներին և դասախոսներին այնպես, ինչպես առհասարակ մարդուն անհրաժեշտ է շնչել, ուտել՝ ապրելու համար:

«Մեր բարձրագույն կրթության համակարգը տարիներ շարունակ վերակառուցումների և բարեփոխումների մեջ է եղել: Դրանք հիմնականում կառուցվածքային բնույթ են կրել, սակայն պետք է արդեն անցնել բովանդակային մակարդակի: Բուհերում պետք է ձևավորել համապատասխան միջավայր՝ ակադեմիական, որը կկարողանա խթանել այդ բարեփոխումները»,- ընդգծեց Կարաբեկյանը:

Նյութի աղբյուրը՝ Արմենպրես