запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԿԳՆ-ն նոր փոփոխություններ է առաջարկում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների տնօրենների ընտրության կարգը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ դպրոցների տնօրենների ընտրության հետ կապված խնդիրներ կան:

«Խնդիրները տարբեր են, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Հանգել ենք եզրակացության, որ, այո, կա խնդիր տնօրենների ընտրության ժամանակ ուսուցիչների ու ծնողների մասնակցության հետ կապված: Ծնողներն ավելի քիչ են ներկայացված, ինչի մասին հենց իրենք բարձրաձայնում են»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Նախարարությունն առաջարկվող փոփոխություններով նախատեսում է ուժեղացնել ծնողների դերը և ընդգծել նրանց նշանակությունը ոչ միայն տնօրենների ընտրության հարցում, այլև խորհուրդների աշխատանքներում, դպրոցի կառավարման գործընթացում:

Ներկայում տնօրենի ընտրության խորհուրդը բաղկացած է 8 անդամից: Երկուական ներկայացուցիչ ունեն դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդները: Ընդգրկված են ներկայացուցիչներ նաև Կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև համապատասխան լիազոր մարմնից: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է խորհրդի կազմն ընդլայնել՝ հասցնելով 9-ի. մանկավարժական և ծնողական խորհուրդներն այստեղ կունենան 3-ական ներկայացուցիչ:

«Նախատեսում ենք նաև այնպես անել, որ ծնողական և մանկավարժական խորհրդի ներկայացուցիչները մինչև տնօրենի ընտրությունը հանդիպեն թափուր պաշտոնին հավակնող յուրաքանչյուր թեկնածուի հետ: Հավակնորդները պետք է ներկայացնեն իրենց զարգացման ծրագրերը և՛ մանկավարժական խորհրդին, և՛ ծնողական խորհրդին»,-ասա Աշոտ Արշակյանը:

Հանրակրթության վարչության պետի խոսքով, առաջարկվում է, որ հավակնորդները հանդիպեն  նաև աշակերտական խորհրդի հետ: «Ներկայում նման բան չկա, դա նորություն է: Նախատեսում ենք մանկավարժական և ծնողական խորհրդին հնարավորություն տալ ավելի լայն մասնակիցներով ընտրել դպրոցի տնօրենին: Այսինքն՝ մանկավարժական կամ ծնողական խորհուրդը ընդհանուր կկատարի իր ընտրությունը եղած թեկնածուներից, ինչից հետո տնօրենի մրցույթի խորհրդում արդեն իրենց ներկայացուցիչները կընտրեն հենց այդ թեկնածուին: Մենք հանդիպել ենք ծնողների հետ, նրանք պնդում են, որ իրենց մասնակցությունը և ձայնը ներկայում որոշիչ  չեն: Հետևաբար, մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում նրանց դերակատարությունն ավելացնելու համար»,-ասաց Աշոտ Արշակյանը:

Այն դիտարկմանը, թե հաճախ լինում են դեպքեր, երբ դպրոցի տնօրեններն իրենց  ծանոթներին են աշխատանքի տեղավորում, Աշոտ Արշակյանը նշեց, որ նման խնդիր գոյություն ունի, հետևաբար այստեղ ևս գործընթացների փոփոխության անհրաժեշտություն կա: Մասնավորապես, առաջարկվում է արմատապես փոփոխության ենթարկել ուսուցիչների թափուր տեղերի մրցույթի կարգը:

«Առաջիկայում դա ևս փոփոխության կենթարկվի, այստեղ էլ գործընթացը պետք է դարձնել թափանցիկ, որ մարդկային գործոնը նվազ լինի: Մեր բոլոր առաջարկությունները դեռ կդրվեն հանրային քննարկման»,-հավելեց Աշոտ Արշակյանը: