запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ծնողների գերեզմանի մոտ գտել են «Սպայկա»-ի 36-ամյա աշխատակցի դին

Երեւանում, այսօր ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երեւան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գեւորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։

Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ 2 բջջային հեռախոս։ Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները նշել են. «Երեկվանից փնտրում էինք Գեւորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել»:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։