запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վճռաբեկը պետք է մաքրել գործերն անհարկի ձգձգող դատավորներից

Դատարաններում որոշ դատավորներ անհիմն ձգձգում են առանց այն էլ հասկանալի ու հաստատման պատրաստ գործերի քննությունը, հետո էլ դժգոհում դատավորի ու դատարանների ծանրաբեռնվածությունից:

6 տարի «դատական  տուրիզմի» մեջ գտնվող Երևանի բնակիչ Կարինե Երեմյանի բազմանդամ ընտանիքի գործը 2017թ. դեկտեմբեր ամսին վերջապես հասել է վճռաբեկ դատարան և լուր չկա:

Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանից  գործը մոտ 5 ամիս անց փոխանցվել է մեկ այլ դատավորի՝ Արտակ Բարսեղյանին: Վերջինս հարակից դատավորների հետ ընդամենը պետք է որոշի՝ այդ դատական ակտին ահուդողով սպասող ընտանիքին՝  ընդունու՞մ է, թե՞ մերժում հակառակ կողմի վճռաբեկ բողոքը: Ընդունելու դեպքում՝ ընտանիքը կրկին կհայտնվի դատական սատանայական  կարուսելի մեջ /որից մի կերպ պրծել է որոշ դատավորների բարեխիղճ, անկողմնակալ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում/, իսկ մերժելու դեպքում ընտանիքը հանգիստ կլինի, որ իրենց տունը չեն խլում անօրինական մեթոդներով:         

Հիշեցնենք, որ խոսքը վիրահատության համար շտապ գումար փնտրելու պատճառով խարդախության որոգայթում հայտնված ընտանիքի մասին է, որը, մեղմ ասած՝ անբարեխիղճ  որոշ պաշտոնյաների մեղքով , մանկահասակ երեխայի հետ միասին կարող է հայտնվել դրսում. վերցրած 3,300 դոլարի դիմաց կարող է կորցնել միակ կացարանը՝ բնակարանը, եթե չտա միջնորդ Արտակ Մարտիրոսյանի միջոցով և նրա ծանոթ Նարինե Ասատրյանի պահանջած 15,000 դոլարը: 

Հաշվի առնելով խարդախության, վաշխառության տարրեր պարունակող հանցատեսակների տարածվածությունը և սույն գործով առկա  վտանգավոր նախադեպի ձևավորման հնարավորությունը՝ պայմանավորված օրինական ուժ ստացած, բայց միմյանց հակասող դատական ակտերի առկայությամբ, «lakmoes.am»-ը խոշորացույցի տակ է վերցրել այս գործը:

2 դատական ակտերի՝ քաղաքացիական և քրեական, հակասությունը կայանում է նրանում, որ քաղաքացիական գործով նշվել է, որ Արտակ Մարտիրոսյանն իր ծանոթ Նարինե Ասատրյանից վերցրել է իբր 15.000 դոլար՝ Երեմյաններին փոխանցելու նպատակով, իսկ Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով՝ 11.000 դոլար:  Ու չնայած Երեմյաններն իրենց  բարեկամուհու ծանոթ Արտակ Մարտիրոսյանից ստացել են ընդամենը 3300 դոլարին համարժեք գումար, սակայն Նարինե Ասատրյանը ցանկացել է Արտակին տված գումարը վերադարձնել Երեմյաններից՝ 15,000 դոլարի չափով: 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի պատիվ դատավոր Արթուր Մկրտչյանի, կանխել է այդ վտանգավոր նախադեպը, օբյեկտիվորեն շտկել է նշյալ հակասությունը՝ հիմնվելով գործով  ձեռք բերված ապացույցների, հանգամանքների բազմակողմանի վերլուծության վրա:  Գործարքը արդարացիըորեն կնքված է համարել 3,300 դոլարի մասով:

Նարինե Ասատրյանը դժգոհ է մնացել դատական ակտից և վերաքննիչ բողոք բերել դրա դեմ, ինչը վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կ. Հակոբյան, Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան կազմով և վերջինիս նախագահությամբ, արդարացիորեն մերժել է՝ դատական ակտը թողնելով ուժի մեջ:

Նարինե Ասատրյանը նաև վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ: Դեկտեմբերի 21-ին բողոքի պատասխան է ներկայացրել Երեմյանների շահերի ներկայացուցիչը, սակայն վճռաբեկ դատարանի դատական ակտի մասին կարծես ընդհանրապես մոռացել են: 2018թ հունիսին լրացել է երրորդ ատյանի վարույթում գտնվելու 6 ամիսը:  

Բողոքաբերի բողոքի հիմնական «փաստարկն» այն է, որ առաջին ատյանի դատարանը պետք է մերժեր հայցը, որովհետև վաղեմության 3 տարվա ժամկետն անցել էր. Երեմյաններն՝ իրենց խաբված լինելու մասին իմացել են 2012թ.:

Սակայն բողոքի պատասխանում Երեմյանները հակադարձել են, որ այդ ժամանակ են «գլխի ընկել» և սկսել իրենց իրավունքը պաշտպանել իրավապահներին դիմելով, դատական հայց ներկայացնելով, իսկ խարդախության փաստը հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի վերաբերյալ 2014թ-ին կայացված դատավճռով: Ուստի վաղեմության ժամկետների խախտում տեղի չի ունեցել:

Թե ինչու է վճռաբեկ դատարանը շարունակում արմանմկրտումյանական քաշքշուկները, դժվար է հստակ պատասխանել, բայց կարելի է ենթադրել, որ կամ՝ նրան փոխարինող կա, որին կփորձենք առաջիկայում ջրի երես հանել, կամ վճռաբեկի դատավորների շրջանում  պետք է «գեներալնի ուբորկա» կա սկսել...

                                                                                      Էլմիրա Մարտիրոսյան