запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սյունիքի մարզում 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Սյունիքի մարզում 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Այս մասին  տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018 թ․հունիսի 30-ին ժամը 22։00-ի սահմաններում 1979 թ. ծնված Մ. Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված՝ Վ. Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 4 անձ մահացել է, ևս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհերի թվում են «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1979 թ. ծնված Մարինե Հարությունյանը և նրա երկու անչափահաս որդիները՝ ծնված 2003 և 2008 թթ., վարորդի կինը՝ 1981 թ. Մելինե Ադունցը։ Վարորդը և նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Պետք է սահմանել անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ ՄԻՊ

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ՝ դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը պետք է ամրագրվի օրենքով և դրա հիման վրա  ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգը սահմանելու համար:

ՄԻՊ-ից հիշեցնում են. «Ամիսներ առաջ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից, քաղաքացիներից ստացած բողոքների հիման վրա Պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան դասագրքերի դիմաց գանձվող վճարների սահմանադրականության հարցով: Որպես հիմնավորում նշվել էր նաև այն, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում բացակայում է միասնական կարգավորումը, ինչը հանգեցնում է խտրական վերաբերմունքի: Ավելին, ամոթի և իրենց երեխաներին հնարավոր խարանից զերծ պահելու պատճառով որոշ ծնողներ առհասարակ չեն բարձրաձայնում իրենց կողմից այդ վճարների տրամադրման բարդությունները»։

Նյութի աղբյուրը՝ «Պանորամա»

Ո՞վ է վերահսկում դպրոցների կայքերի համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին

 

ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ հաստատվել են պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնց նպատակը պետական մարմնի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելն է:

Այս պահանջը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերաբերում է նաև դպրոցներին, որոնց կայքերը դրված են ktak.am-ում և դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից մեծ մասում կառավարության այս որոշմամբ հաստատված պահանջները դրված չեն ամբողջությամբ կամ դրվել են ձևական, որոնք ոչ թե դպրոցի գործունեության թափանցիկությունն են ապահովում, այլ՝ անթափանցությունն ու ոչ հրապարակայնությունը և ավելի շատ հարցեր են առաջացնում:

Մասնավորապես` ktak.am-ում ուսումնասիրել եմ հատուկ դպրոցների կայքերը, որոնք գտա մեծ դժվարությամբ, որովհետև «հատուկ դպրոցներ» առանձին պատուհանում դրվելու փոխարեն, դրվել են «քոլեջներ, ուսումնարաններ, կրթահամալիրներ և վարժարաններ» պատուհանում ու այն էլ ոչ բոլորը, օրինակ Երևանում գործող Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցն այստեղ ներկայացված չէ, ինչո՞ւ, տեսնես այդքան դժվա՞ր է բոլոր հատուկ դպրոցների կայքերը առանձին պատուհանում մեկտեղելը:

Ընդհանրապես, ո՞վ է վերահսկում այդ կայքերի համապատասխանությունը վերոնշյալ ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Բազմիցս եմ այս հարցը բարձրացրել, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության առջև, սակայն այդպես էլ այն չի իրականացվել, բացառությամբ Երևանի ենթակայության դպրոցների, միայն ըստ տարիների ֆինանսական բոլոր փաստաթղթերի, որոնք, կարելի է ասել, օրինակելի են ու իսկապես ապահովում են դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Ուսումնասիրել եմ ԿՏԱԿ-ի և Երևանի կայքերում դրված 11 հատուկ դպրոցների կայքերն ու ստացել հետևյալ տպավորությունը, դրանցում չկան ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ պահանջվող դպրոցների գործունեության մասին արդիական, հավաստի տեղեկատվություն տրամադրելու միասնական պահանջ: Որ տնօրենն ինչ կարևորել է, այն էլ տեղադրել կամ՝ ոչինչ չի տեղադրել: Հերթով ներկայացնում եմ.

  1. ՀՀ ԿԳՆ հանրապետական հ․1 հատուկ կրթահամալիրի կայքի առաջին էջը, չգիտես ինչու՞՝ անգլերեն է, գործունեության առարկան և նպատակը հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումն է` խնամքի և պաշտպանության ապահովմամբ: 2017-2018թ.թ. վերաբերյալ ոչ մի տվյալ չկա:
  2. Հանրապետական հ․2 հատուկ կրթահամալիրի կայքում չկա կանոնադրություն, հայտնի չէ, թե ի՞նչ ուղղություն ունի այս դպրոցը:
  3. Երևանի հ.12 հատուկ դպրոց՝ դատարկ կայք:
  4. Երևանի երաժշտական հ․13 հատուկ դպրոց Դպրոցի մասին՝ Դպրոցը հիմնվել է … թվականին: Այն գործում է … թվականից: Ոչինչ չասող հաշվետվություններ: Ոչ տնօրենի մասին, ոչ կառավարման խորհրդի մասին:
  5. Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց: Կայքում չկա կառավարման խորհրդի մասին ոչ մի տեղեկություն, մնացածը ճիշտ է կա, սակայն ֆինանսական փաստաթղթերը խնամքով չեն դրված, թվերը չեն երևում:
  6. Երևանի հ․16 հատուկ դպրոցի կայքը հիմնվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին անգլերենով ու օտար երեխաների լուսանկարով, և ո՛չ կանոնադրություն, ո՛չ ինչպիսի հատուկ կրթություն է իրականացվում , ո՛չ մի փաստաթուղթ դրված չէ:
  7. Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ․11 հատուկ(օժանդակ) դպրոց սովորողների թիվը չկա, ունի 34 աշխատող, որոնց մեջ կոշկակար, դերձակ, սպասուհի, 2 բժիշկ, 2 բուժքույր:
  8. Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց: Դպրոցը հանդիսանում է Երևանի հենաշարժական ֆունկցիայի խանգարման երեխաների միջնակարգ հատուկ գիշերօթիկ դպրոցի (վկայական N Բ 001606 պետական գրանցմատյանում գրանցման (հաշվառման) համարը 282.0060,գրանցման ծածկագիր 10015907 գրանցման ամսաթիվ 25,12,96թ.) իրավահաջորդը։ Բացեք դպրոցի նկարներն ու կտեսնեք, որ մեծամասնությունը չունեն հենաշարժական ֆունկցիայի խանգարում, բայց սովորում են հատուկ դպրոցում, ինչո՞ւ: Կայքում դրված էին միայն նկարներ, ոչ հաստիքացուցակ, ոչ տարիֆիկացիա, դատարկ կայք, իհարկե գիտեմ ով է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, բայց կայքում ոչ մի տեղեկություն:
  9. Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների h.1 հատուկ դպրոցի կայքում չկա կանոնադրություն, հայտնի չէ, թե ինչպիսի՞ երեխաների համար է նախատեսված, միայն նախահաշիվն է դրված, տարեկան 100.191.0հազար
  10. Վաղարշապատի հ․2 հատուկ (օժանդակ)դպրոցի կայքում ոչ կանոնադրություն, ոչ դպրոցի կառավարման խորհրդի, ոչ տնօրենի մասին, ոչ հաստիքացուցակի մասին տեղեկություններ չկան:

Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների՝ թ.2 մտավոր թերզարգացումներ ունեցող երեխաների (տեսնես ե՞րբ կվերանայվի այս խայտառակ անվանումը), նույն անվանումով թ.6 և խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թ.8 դպրոցների yerevan.am կայքում դրված են ֆինանսական բոլոր փաստաթղթերը, սակայն այստեղ էլ բացակայում է դպրոցի կայքերին ներկայացվող այլ պահանջները: Նշեմ նաև, որ այս դպրոցների «տարիֆիկացիայի ամփոփ տվյալներ» ցուցակներում «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ» տողի դիմաց ոչ մի թիվ գրված չէր: Այս մասին բարձրաձայնելուց հետո այնտեղից այդ տողը վերացավ, որը լուրջ խախտում է:

Ասելիքս այն է, որ 21-րդ դարում կայքերը պետք է վերահսկվեն, որովհետև այնտեղ դրված ՀՀ կառավարության 26.12.2013թ. հ.1521-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելով կամ տեղեկություններին հետևելով, կարելի է ոչ միայն վերահսկել դպրոցներում կրթության կառավարման օրինական գործընթացն, այլև մեթոդական խորհուրդներով ուղղորդել տնօրեններին, որպեսզի նրանք չվրիպեն: Հենց այս նպատակով էլ սկսել էի ուսումնասիրել առայժմ հատուկ դպրոցների կայքերը, որի արդյունքում գրվեց այս հոդվածը, որը շարունակելի է:

Անահիտ Բախշյան

Նյութի աղբյուրը՝ «168 ժամ»