запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, մենք կօգնենք հայերին

Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել»,- նշեց փոխվարչապետը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ էլեկտրոնային կառավարման նպատակը քաղաքացիների ու կառավարության կյանքը հեշտացնելն է, իսկ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը։

«Էլ-կառավարման տարբեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք հայերի համար հեշտացնել բոլոր վարչական գործընթացները։ Այն էլեկտրոնային ծրագրերը, որոնք դուք ունեք, ավելի առաջադեմ են, քան որոշ երկրներում։ Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, և նրանք ցանկանում են նոր տեխնոլոգիաների ծանոթանալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանին կտանեն դեպի արագ զարգացում ու արագ աճ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից` «Պետական փոխգործելիության հարթակ» և «Մեկ պատուհան համակարգ»: Սրանց ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը, կապահովի նաև վարչական գործընթացների արագացումը: Պյոտր Սվիտալսկու խոսքով` փոփոխություններից հետո հասարակությունը հնարավորություն կունենա մասնակցելու երկրում տեղի ունեցող վարչական գործընթացներին:

«Այն իրողություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում, հասարակությունն ու կառավարությունը խնդիր ունեն իրականացնելու իրենց սպասելիքները: Էլեկտրոնային կառավարումը թույլ կտա կառավարությանը ավելի հեշտ ճանապարհով լսել քաղաքացիների տեսակետները այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց Սվիտալսկին:

Շիրակի պետական մանկավարժական համալսարանի միջոցներն օգտագործվել են ոչ արդյունավետ

 

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Ըստ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանի հայտարարությունների, իրենք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել: Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, նույն ժամանակաահտվածում ծախսված 759 հազար դրամ ընդհանուր արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց ևս վճարվել է հիմնադրամից: Ըստ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանի, ով հիմնադրամի քոլեջում գրանցված է որպես տնտեսվար, հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 2 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով  արտադրանք:

Պարզվել է նաև, որ Գյումրի Պ. Սևակ 4 հասցեով գործող բուֆետից,  առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի` Թումանյան 85 և քոլեջի Շիրակացի 21/5 հասցեներով գործող բուֆետներին, որտեղ տեղադրված չեն եղել ՀԴՄ-ներ, խախտվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները և չի վարվել առանձնացված հաշվապահական հաշվառում:

Բուֆետների գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ըստ հաշվապահական հաշվառման, եկամուտներ չեն ստացվել այն դեպքում, երբ արձանագրվել է շուրջ 10 միլիոն դրամի ծախս, ինչը վճարվել է հիմնադրամի հաշվին: Իսկ 2017թ. մարտին էլ ճաշարանի համար շուրջ 16 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սարքեր են ձեռք բերվել:

Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ։

Այնպես չէ, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինելու․ կրթության փորձագետը՝ նախարարի հայտարարության մասին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարվանից դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավելի աշակերտ ընդունելու հնարավորությունները։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը նշեց՝ այս որոշումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ «Այդ որոշումն արդեն քննարկվում էր, ծրագիրը մոտավորապես 1 տարի առաջ ներկայացվել էր ՄԱԿ-ի ծրագրում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից և ֆինանսական աջակցություն կար դրան։ Հիմա որոշվեց այդ ծրագիրն իրականացնել։ Ծրագրում կան ինչպես դրական կետեր, այնպես էլ բացասական։

Փորձագետի խոսքերով՝ այս ծրագիրն իրականացվելու է հիմնականում մոտ 80 դպրոցներում, որոնք իրականացնում են երկհերթ կրթություն, այսինքն՝ դասերը կազմակերպվում են երկու հերթով, քանի որ դպրոցի շենքը փոքր է, աշակերտները՝ շատ, իսկ մնացած 1300 դպրոցում այդ խնդիրը չի լինի, տեղ կա, ով ուզի երեխային տանել, կկարողանա։ «Այդ դպրոցների հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Օրինակ՝ եթե հանկարծ գրանցումը լինի առցանց ու այդ թաղամասում ապրող որևէ երեխայի տեղ չհասնի, այդ դեպքում կարող ենք ասել, որ սահմանափակվում է դպրոց ընտրելու հարմարավետ տարբերակը, որովհետև մյուս դպրոցը հեռու է, անհարմար է և այլն։ Ինչու ես պետք է երեխայիս հեռու ուղարկեմ, այլ դպրոց ուղարկեմ և այլն։ Այդ տեսակ բողոքներ կարող են լինել։ Ավելի լայն իմաստով ևս կարող են բողոքներ լինել։ Ասենք՝ մարդն ապրում է մի թաղամասում, բայց աշխատում է կենտրոնում։ Ծնողն ասում է՝ եթե իմ թաղամասի դպրոցն ուղարկեմ, երեխան պետք է 12-ին դասն ավարտի, տանը մարդ չկա, ո՞վ պետք է երեխային տուն տանի, դասերին հետևի, դրա համար ես ցանկանում եմ, որ իմ երեխան հաճախի դպրոց, որն իմ աշխատավայրին մոտ է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա կարծիքով՝ միանշանակ չէ, որ առցանց գրանցման տարբերակը կոռուպցիոն ռիսկեր չի բերելու։ «Նույն այն կազմակերպությունը, որով գրանցումներն արվելու են, էլեկտրոնային հարթակը, այդտեղ ևս ինչ-որ մեկը պետք է ղեկավարի չէ՞, կարող ենք այնպես անել, որ մեր ուզած երեխաներն առաջինը գրանցվեն։ Պատկերացրեք, հայտարարվում է, որ առավոտյան ժամը 8-ից սկսվում է գրանցումը, ի՞նչ է կատարվելու այդ դպրոցներում»,- շեշտեց կրթության ոլորտի փորձագետը։

Եթե մենք այս մեթոդը ներդնում ենք, պետք է միաժամանակ դպրոցների համաչափ զարգացում էլ ապահովել։ «Պետությունը պետք է դպրոցների շենքերը կարգի բերի, ուսուցիչների մասնագիտական որակը բարձրացնի, որովհետև կարող է մի դպրոցում շատ վատ ուսոցիչներ են, ծնողը չի ուզում տանել էդտեղ։ Բոլոր դպրոցներում պետք է ապահովել շենքային նորմալ պայմաններ, համաչափ որակ։ Որոշ իմաստով ծնողների՝ դպրոց ընտրելու իրավունքը կսահմանափակվի։ Եթե մյուս դպրոցները ևս համաչափ զարգացնեն, դա կարող է դրական արդյունքի հանգեցնել»,- ընդգծեց փորձագետը։

Եթե այդ դպրոցներից երեխաներ դուրս եկան, ուրիշ դպրոց գնացին, տեղ բացվեց, ո՞վ է լրացնելու։ «Ո՞վ է այդ տեղին հավակնելու, ով շուտ իմացա՞վ, թե՞ հերթ է լինելու։ Չգիտեմ։ Այս որոշումն այնպես չէ, որ միանշանակ դրական է»։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Սյունիքի մարզում 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Սյունիքի մարզում 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Այս մասին  տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018 թ․հունիսի 30-ին ժամը 22։00-ի սահմաններում 1979 թ. ծնված Մ. Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված՝ Վ. Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 4 անձ մահացել է, ևս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհերի թվում են «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1979 թ. ծնված Մարինե Հարությունյանը և նրա երկու անչափահաս որդիները՝ ծնված 2003 և 2008 թթ., վարորդի կինը՝ 1981 թ. Մելինե Ադունցը։ Վարորդը և նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Պետք է սահմանել անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ ՄԻՊ

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ՝ դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը պետք է ամրագրվի օրենքով և դրա հիման վրա  ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգը սահմանելու համար:

ՄԻՊ-ից հիշեցնում են. «Ամիսներ առաջ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից, քաղաքացիներից ստացած բողոքների հիման վրա Պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան դասագրքերի դիմաց գանձվող վճարների սահմանադրականության հարցով: Որպես հիմնավորում նշվել էր նաև այն, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում բացակայում է միասնական կարգավորումը, ինչը հանգեցնում է խտրական վերաբերմունքի: Ավելին, ամոթի և իրենց երեխաներին հնարավոր խարանից զերծ պահելու պատճառով որոշ ծնողներ առհասարակ չեն բարձրաձայնում իրենց կողմից այդ վճարների տրամադրման բարդությունները»։

Նյութի աղբյուրը՝ «Պանորամա»