запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 223 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 138 654 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 185 202 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Նախորդ տարվա ապրիլի համեմատ միջին աշխատավարձն աճել է 3.7%-ով։ Պետական հատվածում աճն ընդամենը 0.4% է, իսկ ոչ պետական հատվածում՝ 4.8%:

Համեմատաբար խոշոր՝ 50 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում  միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է՝ 199 769 դրամ։ Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը 157 735 դրամ է, ոչ պետական հատվածում՝ 231 700 դրամ։

Աշխատավարձերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մի կարևոր փոփոխություն։ Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեն, հիմնվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը:

Ու եթե նախկինում ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4 500 խոշոր և միջին կազմակերպությունների շուրջ 370 000 վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա, այժմ միջին ամսական աշխատավարձի ստորև ներկայացվող ցուցանիշները հաշվարկվում են մոտ 36 000 կազմակերպությունների ավելի քան 500 000 վարձո ւաշխատողների աշխատանքի վարձատրության տվյալների հիման վրա:

Տեղեկատվության աղբյուրի փոփոխության հետևանքով կազմակերպությունների ծածկույթի շեշտակի աճով և կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված, օբյեկտիվորեն առաջացել է միջին աշխատավարձի ցուցանիշի ժամանակագրական շարքերի որոշակի խզում։ Այնպես որ, ինչպես նշվում է ՎԿ զեկույցում, նախկինում հրապարակվող ամսական ցուցանիշների հետ առավել համադրելի են ՀՀ ՊԵԿ տվյալների բազայի 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների միջին աշխատավարձի ցուցանիշները`հաշվի առնելով, որ նախկին տվյալների բազայում մինչև 50 աշխատող ունեցող կազմակերպությունների ընդգրկվածությունը համեմատաբար փոքր էր, իսկ նախկինում հրապարակվող տարեկան ցուցանիշների հետ՝ 1 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների միջին աշխատավարձի ցուցանիշները:

Ըստ ոլորտների դիտարկելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող ոլորտը շարունակում է մնալ տեղեկատվությունը և կապը՝ միջին ամսական աշխատավարձն այստեղ 2018թ. ապրիլին 446 451 դրամ է եղել։ 2017 թվականի համեմատ տեղեկատվության և կապի ոլորտի միջին աշխատավարձն աճել է 22.4%-ով։

Ընդ որում, տեղեկատվության և կապի ոլորտում գործող 50 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում միջին աշխատավարձն ավելի բարձր է՝ 546 797 դրամ (աճը՝ 30.9%):

Երկրորդ տեղում հանքագործական արդյունաբերության  և բացահանքերի շահագործման ոլորտն է։ Միջին ամսական աշխատավարձն այստեղ 373 506 դրամ է, ինչը 15%-ով բարձր է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից։

Ամենաբարձր աշխատավարձ վճարող երրորդ ոլորտը ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է։ Միջին աշխատավարձն այստեղ 2018 թվականի ապրիլին 359 681 դրամ է, ինչը 2.5%-ով բարձր է մեկ տարի առաջվա ցուցանիշից։

Նշենք, որ այս ոլորտի պետական հատվածում աշխատավարձն ավելի բարձր է (442 325 դրամ), քան ոչ պետական հատվածում (355 486 դրամ)։

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Իրանից նավթ գնող երկրների նկատմամբ

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և յուրաքանչյուր երկրի նկատմամբ, որը կշարունակի նավթ գնել Իրանից՝ ի հեճուկս Միացյալ Նահանգների դիրքորոշման: РИА Новости-ի հաղորդմամբ՝ Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆիննախարար Սթիվեն Մնուչինը:

«Ես կասեմ, որ մենք մտադիր ենք պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի նկատմամբ՝ կապված  իրանական նավթի հետ, այդ թվում և Չինաստանի», - ասել է Մնուչինը համաշխարհային ֆինանսական համակարգի իրավիճակին նվիրված լսումներում:

Օրենսդիրները ֆիննախարարին հարցրել են, թե ինչ կլինի Չինաստանի հետ հարաբերություններում, որի հետ արդեն իսկ առևտրային պատերազմ է սկսվել և որը հանդիսանում է Իրանից նավթի խոշոր ներկրողը: Ի պատասխան՝ ամերիկացի նախարարը շեշտել է, որ իրենք պատժամիջոցներ կսահմանեն յուրաքանչյուրի դեմ՝ Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և մյուսների:

Խուզարկություններ Գազպրոմ Արմենիայի ընկերությունում եւ գազալցակայաններում

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և  ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական  վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ի երկրներին եւ Կանադային կոչ Է արել ավելացնելու ռազմական ծախսերը

Եվրամիության անդամ երկրները եւ Կանադան պետք Է մինչեւ 2024 թվականը 266 միլիարդ դոլարով ավելացնեն ռազմական ծախսերը: Հուլիսի 10-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախաշեմին:

«Եվրամիությունից դաշնակիցները եւ Կանադան մինչեւ 2024 թվականը պետք Է 266 միլիարդ դոլարով ավելացնեն պաշտպանության ծախսերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և պետական բյուջե վերադարձվող գումարներին։

«Դուք գիտեք, որ մեր կառավարության ձևավորումից ի վեր ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և չարաշահումների, նաև ստվերային տնտեսության  դեմ պայքար։ Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների հարուցած քրեական գործերի շրջանակում հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ դա կարևոր ցուցանիշ է, և «իրականում մեկ ու ամսվա աշխատանքի արդյունք է»։

Նա անդրադարձավ մամուլում արված այն հրապարակումներին, ըստ որոնց՝ վերադարձված թիվը չի արտահայտվում  բյուջեում. «Այդտեղ ոչ մի տարօրինակ  բան չկա, կխնդրեմ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ բյուջեում ունենք փաստացի վերականգնված 800 միլիոն դրամ»:

ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ բացահայտումներն իրականացվել են Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումների իրականացրած աշխատանքի արդյունքում, ուստի այն պետք  է դիտարկել՝ որպես «հավաքական աշխատանքի արդյունք»։

Անանյանը նշեց, որ 20 միլիարդ 622 միլիոնն օր օրի փոփոխվող թիվ է, այն  բարձրանալու միտում ունի։

«Այս պահի դրությամբ 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է, օրինակ, Նոր Ֆոլկի թեմայով որ ասում ենք՝ վերականգնվել է 2,5 միլիոն դրամ, մենք նկատի ունենք այն, որ իրենց հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումարը, որը վերահսկվում է ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի կողմից, և լուծարային  ակտը գրելուն պես հաշվարկային  հաշվից գումարները կփոխանցվեն պետական բյուջե»,- ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ մի քիչ վերապահումով պետք է խոսել պետական բյուջե վերականգնված գումարների մասին, որովհետև, երբ ասում են՝ վերականգնվել է, դա չի նշանակում, որ գումարն անմիջապես փոխանցվել է բյուջե։

«Այսինքն, երբ արձանագրվել է չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին,  որը կալանքի տակ է և չի կարող որևէ տեղ կորել։ Հիմա ստուգումների արդյունքում երբ ակտը կվերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց,- Կարող ենք հանգստացնել լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին՝ ավելի քան 20 միլիարդ դրամը որևէ տեղ չի կարող կորչել, ամբողջը փաստացի վերականգնված գումարներ են, և դե յուրե ընթացակարգերի խնդիր է  ընդամենը։  Սա վերաբերում է միայն հարկային պարտավորություններին և չի վերաբերում ապօրինի հարստացման  հետ կապված գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն գործարքներին»,- ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց՝ լրջագույն գումարներ են վերադարձվելու բյուջե, պետությանը հասցված վնասները վերականգնվելու են, որպեսզի յուրաքանչյուր համայնքի բնակչի համար հենց իր համայնքում տեսանելի լինի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը։