запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանում դոլարի սով է սկսվել

Report.az կայքի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Ադրբեջանում դոլարի պահանջարկը ավելի քան 10 անգամ գերազանցել է առաջարկը։

Ընդգծվում է, որ մոտ ժամանակներս պահպանվելու է արտարժույթի նման բարձր պահանջարկը։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի մի շարք կոմերցիոն բանկեր դադարեցրել են դոլարի վաճառքը կամ էլ նվազեցրել են վաճառքի լիմիտը, իսկ տնտեսագետները չեն բացառում ադրբեջանական ազգային արժույթ մանաթի կտրուկ արժեզրկումը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվի խոշորագույն բանկերը նախորդ շաբաթվա վերջին ամբողջովին դադարեցրել են արտարժույթի վաճառքը կամ էլ այն սահմանափակել են մինչև 500 դոլարի։

Bloomberg գործակալության փոխանցմամբ էլ Բաքվում աժիոտաժ է նկատվում. ադրբեջանական մանաթի հանդեպ անվստահության պատճառով շատերը շտապել են սև շուկայում գնել արտարժույթ, որտեղ դոլարի ու եվրոյի փոխարժեքը շատ ավելի բարձր է պաշտոնականից:

Ադրբեջանական մանաթը տաջիկական սոմոնիից հետո հետխորհրդային տարածքի ամենաարժեզրկված ազգային արժույթների թվում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

2015 թ.-ին մանաթի փոխարժեքի անկումը եղել է ամենամեծը աշխարհում: Այս տարի մանաթի փոխարժեքը նվազել է 4 տոկոսով: Ուրբաթ այն նվազել է 2.5 տոկոսով:

Ադրբեջանի Կենտրոնական բանկը նախորդ տարի ծախսել է իր պահուստների ավելի քան 2/3-ը՝ աջակցելու համար մանաթի փոխարժեքին, որը կտրուկ նվազել է դոլարի հանդեպ՝ կապված նավթի համաշխարհային գների անկման հետ:

Դա իրականացվել է մինչև նախորդ տարվա դեկտեմբեր, երբ Ադրբեջանում անցում կատարեցին մանաթի լողացող փոխարժեքին: Ադրբեջանական մանաթը շարունակում է թուլանալ վերջին երկու ամսում, քանի որ իշխանությունները չեն կարողացել ողջ ծավալով բավարարել դոլարի պահանջարկը: