https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Էլ Նապոլեոն Ազիզյան կմնա՞…

   

Վերջին երեք տարում ԱԺ նախկին պատգամավոր, Արտաշես Գեղամյանի ղեկավարած <Ազգային միաբանություն> կուսակցության նախկին անդամ, այնուհետև ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանից բախտն ընդհանրապես երես է թեքել: Կամ նրա ունեցվածքը գողանում են, չգողացողներն էլ փորձում են իրենց պահանջած գումարը դատարանի միջոցով ստանալ:

  Նապոլեոն Ազիզյանի դեմ հայցով հերթական հայցվորն է հայտնվել դատարանում: Հայբիզնեսբանկ ՓԲԸ  մի քանի տասնյակ միլիոն դրամ գումարի պահանջով հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:  Որպես հայցի ապահովման միջոց դատարանը արգելանք է դրել նախկին պատգամավորի գույքի, դրամական միջոցների վրա: Շուտով կլրանա այս գումարային դատական վեճի մեկ տարին, սակայն խնդիրը դեռ  լուծված չէ, նախկին պատգամավորն էլ առայժմ զրկված է վերոնշյալ գույքը և դրամական միջոցները տնօրինելու իրավունքից: 

   2013-ի նոյեմբերին էլ դատարանը բավարարել էր Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի պահանջը՝ կրկին ընդդեմ Նապոլեոն Ազիզյանի և վճռել նրանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև՝ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները։ <Լակմուս>-ի տեղեկություններով, նախկին պատգամավորն այդ գումարը վերցրել էր 1 ամիս ժամկետով, սակայն չէր վերադարձրել, ինչից հետո էլ  ֆրանսիացին դիմել էր դատարան:

   Սակայն <Նապ> մականունով նախկին պատգամավորը և նրա ընտանիքի անդամները ամենածանր հարվածը ստացել էին 2011-ի օգոստոսի 21-ին. այդ օրը նրա տունն ուղղակի թալանել էին: Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին Նապոլեոն Ազիզյանի՝ Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ՝ դիմել փախուստի: Սույն գործը ներկայում քննվում է դատարանում՝ հանրությանը հայտնի <բանդայի> գործի շրջանակում, որին վերագրվում են ևս չորս հայտնի պաշտոնյաների տների վրա, գրեթե նույն սցենարով   կատարված ավազակային հարձակման աղմկահարույց դեպքերը:

Ի դեպ, գողոնը տուժողները հետ չեն ստացել և կարծես թե հույս էլ չունեն, իսկ դատավարության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվող հրապարակումները վկայում են, որ մեղադրյալի աթոռին իրական մեղավորները չեն…

Հ.Գ. Փաստորեն ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ պաշտոնյաներին, պատգամավորներին ոչ ունեցած կապերն են փրկում, ոչ էլ անձեռնմխելիության մանդատն ու քաղաքական փոփոխական հայացքները…

Դե ասեք՝ այսքանից հետո, էլ Նապոլեոն Ազիզյան կմնա՞…

                                                   Էլմիրա Մարտիրոսյան