запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ՊԵԿ-ի աշխատակիցներին «պոլի փայտով» ծեծելով դուրս են արել

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» այս առավոտ ստեղծված լարված իրավիճակը դեռ պահպանվում է: Ինչպես armtimes.com-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի առեւտրականներից մեկը, այսօր առավոտյան հարկայինի աշխատակիցները փորձել են մտնել որոշ վաճառականների տաղավարներ՝ ստուգումներ իրականացնելու, բայց վիճաբանություն է սկսվել:

«Առավոտ մեկ ժամ էր, որ աշխատանքի էինք եկել, հարկայինի աշխատակիցները կրկին եկան: Ուզում էին մտնել մեր Կարինեի խանութը, վեճ սկսվեց, բոլորով հավաքվեցինք, չթողեցինք, որ հարկայինի աշխատակիցները մտնեն խանութ: Պոլի փետով ծեծեցինք, վերջին խոսքերով անպատվելով՝ դուրս արեցինք: Հիմա էլ մոլի գլխավոր մուտքի մոտ կանգնած են, ամեն ինչ անելու ենք, որ ներս չթողնենք»,- ասաց առեւտրականներից մեկը:

Հարցին, թե այժմ մոլում ինչ իրավիճակ է, առեւտուրը բնականո՞ն է ընթանում, մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցում խնդիր չկա: Մեր մյուս հարցին, թե մոլի ղեկավարությունից մարդիկ կային միջադեպի ժամանակ, կամ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները ներկա՞ էին, առեւտրականն ասաց, որ որեւէ մեկին չի տեսել:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը փորձում է փաստաթղթավորել առեւտրականների ներկրած յուրաքանչյուր ապրանքը, որն առաջացրել է մոլի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք այդ հարցով անցյալ շաբաթ ԱԺ-ի մոտ ցույց  էին անում: