запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ջավախքում գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը

Սամցխե–Ջավախքի հատվածում գողացել են Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի ռելսերը։

Վրաստանում բերման են ենթարկել երեք մարդու, որոնց կասկածում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարադա-Կարցախ հատվածի ռելսերը գողանալու մեջ։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ռելսերի գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Գողության կասկածյալներն են 1968 թվականին ծնված Է.Մ-ն, 1971 թվականին ծնված Ռ.Դ-ն և 1971 թ-ին ծնված Գ.Գ-ն։ Նրանց բերման են ենթարկել դեկտեմբերի 6-ին Նինոցմինդայում։

«Գողության կասկածյալներն աշխատել են «Դեմիրոլ սերվիս» ընկերությունում։ Այն հատվածը, որտեղ գողություն է կատարվել, պատկանում է այդ ընկերությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական գործ է հարուցվել, գողության փաստով քննություն է կատարվում։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Բաքվում: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ամենամեծ թողունակությունը տարեկան 17 մլն տոննա բեռ է: Այս ցուցանիշը կկազմի 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ: Ճանապարհի շահագործումը նախատեսվում էր մինչև 2016 թ. վերջը, սակայն այն հետաձգվեց մինչեւ 2017 թ. հոկտեմբեր: