запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ՊԵԿ-ն առաջարկել է ԱՊՊԱ-ներին՝ տարածք տրամադրել մաքսատան տարածքում. գործակալները քննարկում են առաջարկը

Երեկ Բագրատաշենի մաքսակետում ԱՊՊԱ գործակալների և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչները ԱՊՊԱ գործակալներին առաջարկել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի օրինակով մյուս 6 ընկերություններին ևս տարածքներ տրամադրել մաքսատան ներսում գործունեություն ծավալելու համար։

 Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱՊՊԱ գործակալ Արթուր Ամիրաղյանը։

Մեր դիտարկմանը, թե այդ առաջարկն իրենց բավարարո՞ւմ է, Արթուրը պատասխանեց. «Առաջարկը մեզ ներկայացվել է ՊԵԿ ներկայացուցիչների կողմից։ Մենք ժամանակ ենք խնդրել մտածելու դրա վերաբերյալ։ Հիմա մենք պետք է պատասխանենք ու փորձենք ընդհանուր հայտարարի գալ։ Գլոբալ առաջարկն այն է, որ մաքսակետի տարածքում մյուս 6 ապահովագրական ընկերության աշխատակիցներ նույնպես տեղակայվեն նույն տարածքում, որտեղ աշխատում է «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն»։

ԱՊՊԱ գործակալը նշեց, որ այնպես չէ, որ այդ առաջարկն իրենց բավարարում է կամ չի բավարարում։ Իրենք ունեն մեկ պահանջ՝ հավասար մրցակցային պայմաններ ստեղծել բոլոր ԱՊՊԱ գործակալների համար։ «Հիմա մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք լուրջ քննարկման առարկա են. հարցեր՝ կապված մաքսատան տարածքում տեղավորվելու, աշխատանքը կազմակերպելու, ձևակերպումները կազմակերպելու հետ։ Մենք ինքներս նախ պետք է հասկանանք՝ այդ ամենը հնարավոր է, թե ոչ, հետո արդեն վերջնական կպատասխանենք ՊԵԿ աշխատակիցներին ու կփորձենք հարցին լուծում տալ։ Հիմա դժվար է ասել՝ մեզ ոնց է ձեռնտու՝ նախկին ձև՞ը, թե՞ ներկայիս առաջարկը։ Կրկնում եմ՝ մեր հիմնական պահանջը հավասար պայմաններ ստեղծելն է բոլոր ապահովագրական ընկերությունների համար։ Բայց եթե հիմա կառավարությունը որոշում ընդունի, որ բոլոր ընկերությունները պետք է տեղակայվեն մաքսատան տարածքում, էնպես չի, որ մենք կփորձենք փոխել կառավարության որոշումը։ Մեր պայքարի իմաստը դա չի։ Մենք աշխատելու, հավասար աշխատելու համար ենք պայքարում»,- ասաց Արթուր Ամիրաղյանը՝ հավելելով, որ այլ հարցերի կարող է պատասխանել միայն իրենց կողմից վերջնական որոշում ընդունելուց հետո։ «Վաղը ՊԵԿ ներկայացուցիչների հետ նորից կհանդիպենք ու վերջնական պատասխան կտանք։ Վաղն արդեն ամեն բան պարզ կլինի»։

Նշենք, որ արդեն երկու օր է՝ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գործունեությունը մաքսատան տարածքում ժամանակավորապես դադարեցված է։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալներ նոր տարուց հետո բողոքի ակցիա էին իրականացրել հայ-վրացական սահմանի՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքում: Բանն այն է, որ հունվարի 1-ից մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել և կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր, մինչդեռ մյուս ապահովագրական ընկերություններին մաքսատան տարածքում գործելու հնարավորություն տրված չէ։ Նրանց գրասենյակները տեղակայված են մաքսատնից հեռու։ Իսկ տվյալ դեպքում, հասկանալի է, ԱՊՊԱ պայմանագրերի կնքման առավելությունը տրվելու է «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին, որը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալ ընկերությունն է։ Իսկ «Նաիրի Ինշուրանսը», հայտնի է բոլորին, պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։