запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հերմինե Նաղդալյանն իր ամուսնուն ինչո՞վ փողատեր դարձրեց...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ով այս պաշտոնին նշանակվել է իր տիկնոջ` ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, հասցրել է հսկայական ունեցվածք կուտակել:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Բեգլարյանն ունի 6 հատ հողամաս, անհատական բնակելի 3 հատ տուն և մեկ հատ բնակարան: Բացի այս` կառավարության աշխատողը երկու ընկերությունում ունի ընդհանուր 150 հազար դրամի բաժնետոմս: Իսկ փոխառությունների չափը կազմում է 1.5 մլն դրամ:

Պատգամավորի ամուսինը ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Իսկ որպես եկամուտ Բեգլարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական գերազանցում է 200 հազար դրամը, մեկ ընկերությունից ստացած 41 մլն 160 հազար դրամի չափով շահաբաժինը:

Բացի այս` նա 23 մլն դրամի չափով գույք է վաճառել, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ: Նշենք, որ Բեգլարյանը կառավարությունում բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում` գործերի կառավարիչն է, կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը և այսպես շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: