запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ազգային փոխադրող ստեղծելուց առաջ պետք է ավիաընկերություն բացել

2017թ-ի ապրիլին Գյումրիից առաջին չվերթն իրականացրած «Տարոն Ավիա» ավիաընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: Պատճառների մասին ընկերության պատասխանատուներն ոչինչ չեն հայտարարում, բայց նշում են, թե ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և հավանաբար մարտ ամսից կվերսկսեն թռիչքները, սակայն դա դեռևս հստակ չէ։

Ստացվում է, որ մի կողմից կառավարությունը խոսում է էժան, փոքր օդանավային ընկերությունների ներկայությունը, ծավալը Հայաստանում մեծացնելու մասին, մյուս կողմից, ըստ էության, տեսնում ենք, որ այդպիսի ընկերությունները չեն կարողանում գործունեություն իրականացնել Հայաստանում և դադարեցնում են իրենց թռիչքները։

Այս և քաղավիացիային առնչվող մի շարք այլ խնդիրների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ , «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ, նախկին օդաչու Դմիտրի Ադբաշյանի հետ։

««Տարոն Ավիա»-ն ընկերություն է, որը հետապնդում է շահույթ և նրանք այստեղ չեն կարողանում գոյատևել, դրա համար էլ գնացին Դուբայ, որտեղ ավելի հարմար պայմաններ են ստեղծված բիզնեսի համար, այսինքն այնտեղ ստացվող շահույթը գերազանցում է կատարվող ծախսերը և ավելի ձեռնտու է այնտեղ աշխատել։

Ինչո՞ւ են մեզ մոտ ծախսերն ավելի շատ․եթե Հայաստանում ավիատոմսերի գները համեմատենք այլ երկրների ավիատոմսերի գների հետ, ապա մեզ մոտ դրանց գինն անհամեմատ ավելի թանկ է, սակայն դա չի ապահովում այնքան գումար, որ այս կամ այն ավիաընկերությունը կարողանա փակել իր ծախսերն ու նաև շահույթ ստանա, որովհետև օդանավակայանի ծախսերն են մեզ մոտ շատ մեծ, նավթի գներն են մեզ մոտ 5-10 %-ով ավելի թանկ, քան մյուս երկրներում՝ օրինակ հենց Թբիլիսիում, բացի դրանից տեղական ավիաընկերություններին կառավարությունը նաև պիտի աջակցի, ինչպես օրինակ իրենց հարազատ ավիաընկերություններին աջակցում են Ռուսաստանի կամ բազմաթիվ այլ երկրների կառավարություններ․գրեթե բոլոր երկրներում էլ պետությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի իրենց երկրում գրանցված ընկերություններն իրենց լավ զգան, իսկ մեզ մոտ այդ աջակցությունը բացակայում է»,-շեշտեց Դմիտրի Ադբաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։