запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հիմա էլ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն է Տավուշում հետախուզում սկսում

«Մինչ զարգացած երկրներն ապավինում են բարձր տեխնոլոգիաներին, ոչ նյութահենք արտադրություններին, իշխանության թեթև ձեռով Հայաստանը դարձել է 20-րդ դարի կեսերի Աֆրիկան. հանքերը բաց եղանակով շահագործում, շահույթը օֆշորի բանկերում են պահում: Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքը պղնձի խտանյութն է:

 Թեղուտի ավերակ սարերը դաս չեղան, հիմա էլ Նոյեմբերյանի սարերում «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն երկրաբանական հետախուզում է սկսում, որ հանքեր շահագործի: Սահման պահող, թուրքի առաջ երբեք չնահանջած նոյեմբերյանցիները թույլ չեն տա, որ Հայաստանին կենվորի նման վերաբերողները զանազան պոչամբարներով ու ծանր մետաղների կեղտաջրերով պղծեն դարերով մեր նախնիներին պահած սարերն ու անտառները»,-գրել է Ոսկան Սարգսյանը:

 

Econews.am –ն էլ տեղեկացնում է. «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ նախատեսում է 2018-2021 թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի՝ Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի՝ Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:

Նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  և փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018թ. մարտի 20-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում տեղի կունենա նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում: Այս մասին տեղեկանում ենք Նոյեմբերյանի համայնքապետարանի հաղորդագրությունից:

Հանրային քննարկումն իրականացնում են «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ և գործունեության իրականացման տարածքների համայնքների ղեկավարները՝ համատեղ: