запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մալաթիա-Սեբաստիայի համայնքային հողերը «կոպեկներով» են բաշխում

«Առավոտ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է: Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում:

 Բնակիչները դժգոհում են՝ առանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն:

Քաղաքապետը Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք է տվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Լիա Ալեքսանյանին, եւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդուն՝ Էդմոնդ Օհանյանին՝ Անդրանիկի 79/4 հասցեում:

«Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նոր բացահայտումներ է կատարել նմանատիպ շինարարությունների վերաբերյալ: Բախշյանը պարզել է՝ նույն թաղամասում Րաֆֆու փողոցում մի շարք սուբյեկտների կառուցապատման իրավունք է տրվել: Սրանք՝ Ալեքսանյանն ու Օհանյանը, քաղաքապետից համայնքային սեփականության հողերը ստացել են «կոպեկներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում