запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱԱԾ-ից ՌՈ պետ նշանակված միլիոնատերը. որտեղի՞ց հարստությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։ Խոսքը, բնականաբար, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանի մասին չէ։

 ՌՈ նորանշանակ պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցած գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2017 թվականի տարեկան հայտարարագիր։ Դատելով ներկայացրած թվերից՝ կարող ենք եզրակացնել, որ ՌՈ նոր պետը բավականին տպավորիչ կարողության տեր է և կարող է դասվել մեծահարուստների շարքին։

Օրինակ՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը, որը մինչ այդ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, ունեցել է 35 մլն դրամ և 92 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ աշխատանքից ստացված իր վարձատրությունն ընդհանուր կազմել է 2 մլն 666 հազար դրամ։ Տարօրինակ է, բայց այսպիսի դրամական միջոցներ ունեցող անձը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այսինքն՝ ոչ տուն ունի, ոչ մեքենա։ Թեպետ՝ նույն 2017-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նա, ըստ հայտարարագրի, ունեցել է «ԳԱԶ 3102» մակնիշի մարդատար և «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Թե ինչ է անում Ռազմական ոստիկանության պետը բեռնատար մեքենան, կարելի է միայն կռահել։ 2017-ի վերջին, ըստ ներկայացրած տարեկան հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանի 35 մլն դրամ և 92 հազար դոլար դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 33 մլն դրամ և **88 **հազար դոլար։ Փոխարենը՝ տրամաբանորեն ավելացել են նրա աշխատավարձից գոյացած միջոցները՝ 5 մլն 937 հազար 990 դրամ։

Ու կրկին հիշեցնենք, որ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, նշվում է գույքի և ունեցվածքի մի մասը միայն՝ այն մասը, որը հնարավոր չէ չնշել։ Այնուամենայնիվ, շատ պաշտոնյաների ունեցվածքը տպավորիչ է և բազում հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց տարեկան ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյային տասնյակ միլիոնների հասնող կարողություն»: