запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կառավարությունն օգնեց «ամենաաղքատ» պատգամավորին՝ Լֆիկին

Մինչ տեքստիլի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող որոշ ընկերություններ, չդիմանալով մրցակցությանն ու ծանր վարկային բեռին, դադարեցնում են իրենց գործունեությունը կամ սնանկանում, հայրենի կառավարությունն արտոնություն է տրամադրում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերությանը՝ ազատելով մաքսատուրքից: Կառավարության առաջիկա նիստի օրակարգի հարցերից մեկը դրան է վերաբերում:

Հարցը ներկայացնող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկում է բավարարել «Ալեքս տեքստիլի» ներկայացրած հայտը՝ ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներկայացված հավելվածից տեղեկանում ենք, որ խոսքը Թուրքիայից եւ Ուզբեկստանից ներմուծվող ապրանքների  մասին է, մասնավորապես՝ 100 տոկոս բամբակի պարունակությամբ ներկրված տրիկոտաժե գործվածք՝ 145 հազար կգ, գուլպայի արտադրության պոլիեթերային թելեր՝ 16 հազար կգ, նայլոնից թելեր՝ 16 հազար, հագուստի կոճակներ՝ 3 հազար կգ, մետաղյա գամեր եւ այլ ապրանքներ, ընդհանուր արժեքով՝ 706 մլն 300 հազար դրամի:

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»,- նշված է Ալեքսանյանի դստերն «ավելորդ ծախսերից» ազատելու վերաբերյալ նախագծում:

Հայկական տեքստիլի թագուհու տիտղոսին հավակնող Աստղիկ Ալեքսանյանի նկատմամբ կառավարությունն առանձնահատուկ բարեհաճ է՝ անցյալ տարեվերջին էլ, հիշեցնենք, նրան 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման, հետագայում սեփականաշնորհելու իրավունքով կառավարությունը նվիրեց Արթիկի թիվ 7 դպրոցը, որտեղ պետք է տեքստիլի արտադրություն հիմնվի: Հայ-չեխական կապիտալով նոր արտադրամասը պլանավորված է մինչեւ աշուն գործարկել:

Աղբյուր՝ hraparak.am