запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կառավարությունը շարունակում է պայքարել արևային էներգետիկայի դեմ

Անցած շաբաթվա վերջին կառավարությունը կամ ավելի ճիշտ՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ ամփոփվել են 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները և հաղթող է ճանաչվել նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը, որը, ըստ փոխնախարարի, նորարարական լուծումներ է առաջարկել կառուցվելիք կայանի արդյունավետությունը բարձրացնելու համար՝ առաջարկելով ցնցող ցածր գին՝ 20 դրամ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար։

Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել և արևային կայան կառուցելու լիցենզիա տվել 12 ընկերությունների ու նրանց համար գնման գին էր սահմանել 46 դրամը: Հիմա կա՛մ միջազգային այս կոնսորցիումն է դեմպինգ անում՝ սահմանելով անտրամաբանական ցածր գին և դրանով վնաս հասցնելով արևային էներգետիկայի հայկական շուկային, կա՛մ նախորդ մրցույթն է անչափ վատ կազմակերպվել, և դրա համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է պատասխան տա հայ սպառողներին նման մեծ վնաս տալու համար. Բաշխիչ ցանցերը պարտավորվել է 20 տարի շարունակ գնել այդ թանկ էլեկտրաէներգիան, և այդ գինը մտնելու է ընդհանուր սակագնի մեջ: Պետք է բացահայտվի այն կոռուպցիոն սխեման, որի հիման վրա է որոշվել, թե հատկապես ում են տրվելու այդ լիցենզիաները և ով է 20 տարի շարունակ գերշահույթ ստանալու: Այն տարբերակը, որ նիդեռլանդա-իսպանական ընկերությունը այնպիսի նորարարական լուծում է գտել, որ ինքնարժեքը գրեթե 2,5 անգամ հնարավոր է եղել իջեցնել՝ բացառված է, որովհետև այդ մեկ տարվա ընթացքում արևային վահանակների գնի նվազում եղել է, բայց ընդամենը մի քանի տոկոսով, ոչ անգամներով:

Բացի այդ, եթե մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո կառավարության ներկայացուցիչը հայտարարեր նաև, որ այդ կայանի ցանցին միանալուց հետո թեկուզ 0,5 դրամով էժանանալու է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, ապա մենք կարող էինք ասել, որ իսկապես ինչ-որ կարևոր քայլ է արվել, և այդ կայանի շահագործման արդյունքում կօգտվի նաև հայ սպառողը: Բայց սակագնի փոփոխություն չի լինի, մինչդեռ այդ կայանի կառուցումը լուրջ խոչընդոտ կլինի արևային էներգետիկայի զարգացման համար:

Դեռևս անցյալ տարի կառավարությունը հենց այդ նպատակով օրենսդրական փոփոխություն կատարեց և սահմանեց, որ սեփական կարիքների բավարարման համար կառուցված արևային կայաններից էլեկտրաէներգիայի գնման գինը չի կարող ավելին լինել, քան այն գինը որը սահմանվել է արդյունաբերական կայանի համար: Եթե մինչև այժմ սեփական կարիքների բավարարման համար կառուցված կայանները իրենց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ՀԷՑ-ին վաճառում էին 23 դրամով, ապա այսուհետ այդ գինը կլինի 20 դրամ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Մասրիկ 1-ի կառուցման արդյունքում հարյուրավոր մանր արտադրողներ ևս կտուժեն, իսկ կօգտվի ո՞վ՝ իհարկե ՀԷՑ-ը, որովհետև արևային էներգիայի համար կվճարի ավելի քիչ: Եվ սա այն պարզ պատճառով, որ  կառավարությունը ամբողջությամբ ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մասնավորապես աշխատում են ոչ թե հօգուտ ամբողջ հասարակության, այլ հօգուտ ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիայի»:

Սահմանելով նման ցածր գին՝ 20 դրամ, կառավարությունը այսպիսով փակում է մյուս բոլոր պոտենցիալ ներդրողների մուտքը այս շուկա: Այն գործարարները, ովքեր մինչև այժմ հետաքրքրություն ունեին արևային էներգետիկայի նկատմամբ, այսօր արդեն հրաժարվել են նման կայան կառուցելու գաղափարից, որովհետև հասկանում են, որ 20 դրամ սակագնի պայմաններում հնարավոր չէ եկամուտով աշխատել: Իսկ որ սակագինը անտրամաբանական ցածր է, այնքան էլ դժվար չէ համոզվել: Միացյալ Նահանգներում, որն ունի արևային վահանակների կառուցման սեփական հզոր արդյունաբերություն, ունի փոխարկիչների և մյուս համալրող սարքերի սեփական արտադրություն և արևային էներգետիկան գտնվում է պետական լուրջ հոգածության տակ, 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի մրցակցային գինը համարվում է 6 ցենտը՝ մոտ 29 դրամ: Կարող է հարց առաջանալ՝ լավ, այդ հոլանդացիները կամ իսպանացիները լրիվ ապո՞ւշ են, որ միլիոնավոր դոլարների ներդրում են անում՝ սխալ հաշվելով կօգտվեն, թե կտուժեն: Իհարկե, ապուշ չեն, և նրանք հաստատ շահելու են: Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում կան միջազգային լուրջ փողեր, որոնք տրամադրվում են երկրներին տարբեր բնապահպանական ծրագրերի տակ: Թե այս դեպքում ինչի հետ գործ ունենք, դժվար է ասել, որովհետև կառավարությունը երբեք դա չի հրապարակայնացնի: Այն, որ այս ծրագիրը իրականացվում է միջազգային գումարներով և ոչ թե մասնավոր ներդրումներով, ինչպես պնդում է կառավարության ներկայացուցիչը, պարզ ապացուցում է այն փաստը, որ Մասրիկ 1 կայանի կառուցման համար օգտագործվելիք տարածքը դեռևս 2 ամիս առաջ կառավարությունը նվիրաբերեց Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին, որը միջազգային փողերով գործող կազմակերպություն է: Ինչ կապ ունի այս հիմնադրամը և մասնավոր ներդրողը, եթե գումարները միջազգային ֆոնդերից չեն:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում արևային կայանների կառուցումը խոչընդոտելու համար, քանի որ արևային էներգետիկայի մասսայականացումը լուրջ մարտահրավեր է ռուսական գազին, իսկ Հայաստանի կառավարությունը պարտավորություն է վերցրել առնվազն մինչև 2043թ. ապահովել գազի սպառման ծավալների կայունությունը: Կառավարությունը կարող էր ընդհանրապես արևային կայանների համար ավելի ցածր սակագին սահմանել, սակայն կա մի այլ խնդիր ևս:

Մեր տեղեկություններով՝ արևային էներգետիկայի շուկա է պատրաստվում մտնել Գագիկ Ծառուկյանը, ով արդեն սկսել է կառուցել արևային վահանակների սեփական արտադրություն «Մուլտի սոլար» բրենդի տակ: Ծառուկյանը ոչ միայն արևային վահանակներ է կառուցելու, այլ իր արտադրած վահանակների միջոցով նաև արևային էլեկտրակայաններ և մտադիր է իր կողմից կառուցված կայանների արտադրած էլեկտրաէներգիան ավելի մատչելի գնով առաջարկել սպառողներին: Մասնավորապես՝ հաշվարկված է, որ 1 կիլովատտ/ժամը կարելի է վաճառել 27 դրամով և եկամուտ ստանալ: Էներգետիկայի մասին օրենքը թույլ է տալիս սպառողներին էլեկտրաէներգիա գնել այլընտրանքային մատակարարներից: Եվ այս դեպքում Ծառուկյանի կառուցած արևային կայանները կարող են հանդես գալ որպես այլընտրանքային մատակարարներ: Խնդիրը միայն այն է, որ այդ էլեկտրաէներգիան պետք է սպառողին հասցնի ՀԷՑ-ը, իսկ թե իր ծառայության համար որքան գումար կպահանջի բաշխման ոլորտում մենաշնորհ ունեցող այդ ընկերությունը և արդյոք թույլ կտա մրցակցության գոյություն, մենք կտեսնենք միայն այն ժամանակ, երբ իսկապես կկառուցվեն այլընտրանքային արևային էլեկտրակայանները:

1in.am