запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՌԴ-ում Yandex-ը հրաժարվում է աշխատել հայ վարորդների հետ

Ռուսաստանում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլև հայ վարորդները նորանոր խոչընդոտների առաջ են կանգնում։ Անգամ կատարված վերջին փոփոխություններից հետո ՌԴ վարորդական իրավունք ստացած հայ վարորդները չեն կարողանում տաքսի և տրանսպորտային այլ միջոցներ վարել։

 Նրանցից հիմա էլ 2-3 տարվա «ստաժ» են պահանջում։ Այս օրերին անգամ ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունը անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կամ ՌԴ-ի, կամ Բելառուսի, կամ Ղրղըզստանի, կամ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց ՌԴ, որտեղ շինարարությունից բացի՝ հիմնականում զբաղվում են տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները: Ըստ այդմ, արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախևառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն: Կատարված փոփոխությունները, սակայն, չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաև զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ: Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք՝ 50 հազար ռուբլու չափով:

Նշենք, որ այս խնդիրն առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։ Բայց քանի որ միանգամից հնարավոր չէր այն իրագործել, ՌԴ-ում աշխատող բոլոր այլազգի վարորդներին միայն ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու պարտադրանքը հետաձգվեց մինչև 2017-ի հունիսի 1-ը, որից հետո օրենքը մտավ ուժի մեջ։

ՌԴ վարորդներից մեկը՝ Արմեն Բաղդասարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ թեև հունիսի 1-ից օրենքը ուժի մեջ էր, սակայն տևական ժամանակ ներքին հրահանգ կար տուգանքեր չկիրառել, սակայն օրենքը երկրորդ ընթերցում անցնելուց հետո միայն բելառուսներին, ղրղըզներին և ղազախներին թույլ տրվեց վարել մեքենաները իրենց երկրի վարորդական իրավունքով՝ պատճառաբանությամբ, որ նրանց մոտ երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։

Այլ ելք չունենալով՝ հայ վարորդները մասսայական սկսեցին ՌԴ-ում քննություն հանձնել և օրինական կարգով ՌԴ վարորդական իրավունքներ ձեռք բերել։ Հիմա, սակայն, այդ վարորդներին էլ թույլ չեն տալիս վարորդական գործունեությամբ զբաղվել։ «Ասում են՝ դու ստաժ չունես։ Աբսուրդ վիճակ է։ 2-3 տարվա ստաժ չունենաս, վարորդ չես կարա աշխատես, մենակ կարող ես քո անձնական մեքենան վարել։ Իսկ կոմերցիոն գործունեություն առհասարակ չենք կարող ծավալել»,- ասաց մեր զրուցակից վարորդը և հավելեց. «Մեր իշխանությունների թուլության պատճառով հարցը չի կարգավորվում։ Հայերը Ռուսաստանում նվաստացած վիճակում են։ Հայերը Ռուսաստանում դարձել են տաջիկից ցածր կատեգորիայի մարդ»,- ասաց Արմենը։

Նշենք, որ բարձրացված աղմուկից հետո հայաստանյան պաշտոնյաները խոստացան, որ խնդիրը շատ արագ կկարգավորվի։ 2017-ի օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր եղել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Նիստից հետո վարչապետի խոսնակը հայտարարել էր, որ հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում ճանաչելի կլինեն: Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի և Հայաստանի օրենսդրություններում, որոնք վերաբերում են այս խնդրին: Բայց մինչև հիմա, փաստորեն, խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

«Մեր իշխանությունները զբաղված են միայն մի հարցով՝ ոնց անեն, որ ապահովեն իրենց 7 պորտի ապագան, փող դիզեն, հարստանան։ Ուրիշ ոչ մի խնդիր մերոնց չի հուզում»,- ասաց մեր զրուցակից վարորդը։

Ռուսաստանում աշխատող վարորդները խնդրի հետ կապված որոշել են դիմել Ռուսաստանում ՀՀ դեսպանություն։ Սակայն անարդյունք։ «Դեսպանատանը զբաղված են միայն իշխանավորներին դիմավորելով-ճանապարհելով, սաունաներ տանել-բերելով։ Ուրիշ ոչ մի ֆունկցիա չեն իրականացնում, ՀՀ քաղաքացու շահը չեն պաշտպանում։ Էս ա մեր վիճակը, ու այս ամբողջը՝ մեր իշխանավորների մեղքի պատճառով։ Այսօր միջին խավը շատ նողկալի, տխուր վիճակում է գտնվում Ռուսաստանում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հ.Գ. Հայաստանում շատերը խուսափում են այդ տաքսի ծառայությունից օգտվել, քանի որ  պատվիրատուների մատնանշած հասցեներն արագ գտնելու ներդրված համակարգն անուղղակիորեն թույլ է տալիս մեծ տեղեկատվություն հավաքել տվյալ անձի երթուղիների, մշտական, անձնական կապերի մասին: