запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ճոյտն ուզում է ազատվել գեներալ Մանվելի «ճոյտատիրական» կարգերից

Ինչպես հայտնի է, երեկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Էջմիածին քաղաքում միջադեպ է  տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Դանակահարության հետևանքով հիվանդանոցում մահացել է 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:

  

Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ցուցարարների հետ վիճաբանության արդյունքում։ Մասնավորապես, կեսօրից հետո, երբ պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, ցուցարարները ոգևորված սկսել են նաև վանկարկել՝ «Մանվել, հեռացիր»։ Սա ակնհայտորեն դուր չի եկել գեներալ Մանվել Գրիգորյանի երկու որդիներին՝ Կարեն և Արման Գրիգորյաններին, որոնք էլ փորձել են միջամտել։ Վիճաբանություն է  սկսվել։ Կողմերը սկսել են հայհոյել երկուստեք։ Հնչած հայհոյանքներից հետո ցուցարարներից մեկը դանակահարել է Նվեր Հովհաննիսյանին, ով փորձել է պաշտպանել Արման Գրիգորյանին։

ԵԿՄ-ն և Էջմիածնի քաղաքապետարանը, սակայն, բոլորովին այլ տեսանկյունից են ներկայացնում դեպքը։ Նրանց խոսքով՝ միջադեպը հրահրել է նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր «սադրիչ» խմբի հետ, ովքեր «օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Էջմիածնի հրապարակում կատարել են սադրիչ գործողություններ և հայտարարություններ` փորձելով խաղաղ բնակիչներին դրդել անօրինական գործողությունների»:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց կապ հաստատել նաև Հակոբ Հակոբյանի հետ և ստանալ նրա պարզաբանումները։

– Պարոն Հակոբյան, ԵԿՄ-ն ու Էջմիածնի քաղաքապետարանը Ձեզ են մեղադրում կատարվածի մեջ։ Կասե՞ք, ի վերջո, ի՞նչ է  եղել, և ինչո՞ւ էիք գնացել Էջմիածնի հրապարակ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

– Ես իմ մոտ նստած էի, մեքենաներ էին գալիս գնում և, ինչպես հանրապետության այլ քաղաքներում, այնպես էլ Էջմիածնում, նշում էին հաղթանակը։ Ես իմ մեքենայով վարորդիս ու 70 տարեկան ընկերոջս հետ գնացինք հրապարակ, որտեղ հավաքված էր 700-800 մարդ։ Հրապարակի վրա մեքենաները պտտվում էին, մարդիկ ուրախանում էին։ Մենք  իջանք մեքենայից, բարևեցինք մարդկանց։ Այդ ժամանակ ժողովրդի միջից մի տղա ելույթ էր ունենում, միկրաֆոն էր ուզում, որը չճարվեց։ Իմ կողքի կանգնած  մարդկանցից մեկը հանկարծ վրդովվեց և սկսեց բղավել, թե իրեն ծեծել են միտինգ գնալու համար։ Ասում էր, որ իրեն ծեծել ու նվաստացրել են հենց իր տղայի մոտ։ Այդ մարդուն ես չէի ճանաչում… Դե, գիտեք, էջմիածինը զավթել է Մանվելը։ Էդ դևի պատճառով այսքան տարի Էջմիածնի հրապարակում որևէ մարդ կանգնելու իրավունք չուներ, ով կանգներ՝ նրա մարդիկ գալիս էին՝ անիվներն էին իջեցնում կամ էլ առհասարակ պատռում էին անիվները և վարորդին ծեծում էին տեղում։ Ժողովուրդը երեկ առաջին անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականից հեո հավաքվել էր հրապարակում, որը դրանց դուր չէր եկել, թե բա՝ ոնց, հրաժարականից մի քանի ժամ հետո արդեն մարդիկ ուզում են իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը։ Դրա համար էլ երեկ իրանք Մանվելի տղաների գլխավորությամբ խումբ էին կազմել և ԵԿՄ-ի մոտ կանգնած էին։ Մոտ 30 հոգի։ Էդ տղան իմ կողքը կանգնած ելույթ էր ունենում, որ իրեն ծեծել են, նրանք եկան դեպի ժողովուրդը, որ վախի մթնոլորտ տարածեն ժողովրդի մեջ նախկինի պես ու ցրեն մարդկանց։ Նրանք ուզում էին ասել, որ ճիշտ ա, Սերժը գնացել ա, բայց Էջմիածնում վլաստը մերն ա։ Մանվելի տղան ու իրա ախրաննիկները եկան կանգնեցին էդ ելույթ ունեցող մարդուց մի քիչ հեռու, շատ կեղտոտ հայացքով նայում էին մարդկանց։ Էդ ցուցարարը, որը պատմում էր, թե ինչպես են իրեն նվաստացրել, նկատեց դրանց և ձեռքը ուղղելով նրանց կողմը՝ ասաց, որ դրանց միջից էն սպարտիվկով տղան է իրեն ծեծողը, նվաստացնողը, և հայհոյեց։ Նրանք բոլորը անմիջապես մի մարդու պես եկան դեպի առաջ՝ էդ մարդը։ Ժողովուրդը նրանց տեսնելով ավելի համախմբված եկավ առաջ՝ ասելով, թե ինչ են անում, ու բղավում էին, որ այլևս  քաղաքի տերն իրենք են, և իրենք են որոշելու ինչ անել։ Նույնն էլ ես եմ ասել, որ հերիք ա, իրանց ժամանակը անցել ա, հրապարակը բոլորինն ա։ Մանվելի տղային էլ ասեցի՝ եթե ասելու բան ունի, կարող ենք առանձնանալ, խոսել։ Բայց իրենք հետ քաշվեցին, գնացին իրենց տեղում կանգնեցին ու ավելի ուշ հեռացան։ Ես էլ մի 40 րոպե կանգնելուց հետո մեկ ուրիշ մեքենայով հետ եմ եկել իմ մոտ։ Ավելի ուշ՝ արդեն երեկոյան, իմացել եմ, որ ինչ-որ դանակահարություն է եղել։

– Այսինքն՝ դանակահարությունը այդ միջադեպի ժամանա՞կ չի եղել, հրապարակում։

– Այդ պահին հրապարակում ընդհանրապես որևէ բան չի եղել՝ ո՛չ բղավոց, ո՛չ գոռոց, ո՛չ միջադեպ կամ շտապօգնության մեքենա։ Այդ ժամանակ առհասարակ որևէ խնդիր չի եղել։ Եթե մարդ խփեին, այդտեղ աղմուկ կբարձրանար, բայց, կրկնում եմ, այդտեղ ոչ մի միջադեպ չի եղել։

– Պարոն Հակոբյան, հակառակ կողմից պնդում են, որ Դուք քաղաքապետարան գրոհելու կոչեր եք արել, որ մտնեն ներս, ջարդեն, որը կանխելու համար էլ միջամտել է Նվեր Հովհաննիսյանը, ու դրանից էլ վիճաբանություն է  սկսվել։

– Ես նորվա քաղաքական գործիչը չեմ, որ նման հիմար կոչեր անեի՝ մտնեն քաղաքապետարան, ջարդեն։ Քաղաքապետարանում աշխատանք չկար, մարդ չկար, բոլորը հանգստանում էին։ Կամ շենքը գրավելը ինչ պետք է տար։ Դա իրենց հիմար գնահատականներն են՝ ցուց տալու համար, որ իբր մի քանի ժամվա մեջ վլաստը փոխվել ա, արդեն իրեն ճնշում են, ու ինքը պաշտպանության  կարիք ունի։ Բայց էջմիածինցիները լավ գիտեն, թե իրենք ով են, ումից ինչ են խլել, ոնց են մարդկանց  ծեծել, սպանել, նսեմացրել, ոնց են մարդկանց վրա նալոգներ դրել, մարդկանց ունեցվածքը ձեռքներից վերցրել։ Հենց անմիջապես այդ օրը նրանց թիմը մի քանի հարձակում է  իրականացրել ցուցարարների վրա, որ չգնան, չմասնակցեն ցույցին։ Սերժի հրաժարականից հետո արդեն ցուցարարները հայտարարում էին, որ Մանվելի տղան իրենց վրա հարձակվել ու ծեծել է։

– Բա ինչո՞ւ է հիմա փորձ արվում այդ ամենը Ձեր անվան հետ կապել։

– Որովհետև մինչև հիմա ես եմ պայքարել իրենց ցանկացած անօրինականության դեմ, և ես եմ պայքարելու ու  մինչև վերջ հասնելու եմ արդարության, որ Էջմիածնում վերականգնվի արդարությունը, վերանա վախի մթնոլորտը։ Մարդիկ են քաղաքի տերը, նրանք պետք է քայլեն այնտեղից, որտեղից ուզում են, նրանց չպետք է ծեծեն, ահաբեկեն, մեքենաները չպետք է ձեռքներից վերցնեն։ Եկել ա իրականում պատասխան տալու պահը ժողովրդի առաջ, դրա համար էլ իրենք փորձում են մեղքը ինձ վրա գցել, թե ես եմ հրահրել, որ դանակով խփեն։ Դա մեր, դա իմ ձեռագիրը չի։ Եվ հետո՝ դրանց ոչ թե պետք է դանակով խփել, այլ գրիչով։ Էսքան տարի միլիարդներ են հոսել Մանվելի գրպանը։ Իրական ազատամարտիկները սոված են, իրենց երեխաներին չեն կարողանում պահել, բայց Մանվելը 7-8 մեքենայով է ման գալիս, ամեն մեքենան էլ 100 հազար դոլարից ոչ պակաս։ Մեքենա ունի, որի արժեքը 500 հազար դոլար է։ Այդքանից հետո իրենք շարունակում են մարդկանց սարսափի մեջ պահել, որից մարդիկ հոգնել են։ Իրենք ուզում են արժանապատիվ ապրել։

– Պարոն Հակոբյան, արդեն քրեական գործ կա հարուցված։ Ձեզ արդեն  հարցաքննե՞լ են։ Ի՞նչ կարգավիճակ ունեք։

– Ինձ հրավիրել են բաժին, բայց դեռ չեմ գնացել։ Բայց մեր կողմնակիցներից երկու-երեք մարդու՝ իմ վարորդին, այն 70 տարեկան մարդուն կանչել են, որ տեսնեն՝ ոնց է եղել ամեն ինչ։ Ես էլ կգնամ, ամեն ինչ կպատմեմ։ Ես ոչ դանակահարողին եմ ճանաչում, ոչ էլ դանակահարվողին։ Թող իրենց  հարցերը իրենք պարզեն։ Եվ հետո՝ էս դարում բոլորը հեռախոսներ ունեն, կամերաներ, բոլորը նկարում են, թող դնեն նայեն, ու ով մեղավոր է՝ թող պատասխան տա։ Իսկ ինչ վերաբերում է  նրան, որ դևը փորձում է խղճահարություն առաջացնել իր նկատմամբ, չի ստացվի։ Նա սուտ է  խոսում առանց ամաչելու։ Եթե ինքը իրականում տղա ա, թող կանգնի ու ճիշտը պատմի։