запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Օլիգարխների խանութներում առևտուրը նվազել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են:

Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից և այլն, արդեն օգուտ է տվել: Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առևտուրը քիչ է:

Իսկ հիվանդանոցի անձնակազմը, որ ուշի ուշով հետևում է ակցիաներին, աշխատանքից հետո՝ մասնակցում, տրտնջում էր, թե այդ ամենը գաղտնի են անում: Ավելին՝ նրանց պնդմամբ, բուժքույրերից մեկին օրերս աշխատանքից հեռացրել են, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն առնելուն պես նա եկել, կոլեգաներին շնորհավորել է, չի թաքցրել իր ուրախությունը:

Հիվանդանոցում մտերմաբար զգուշացնում են միմյանց, որ հեռախոսներից զգույշ օգտվեն, ակցիաներին զգույշ հետևեն, որ հանկարծ ղեկավարության ականջը չընկնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: