запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Նախկին վարչապետի փեսան չի՞ պատրաստվում հրաժարական տալ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, դեռևս չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, թեև ո՛չ սիրելի աները կա այլևս, ո՛չ էլ նախարարը՝ Աշոտ Մանուկյանը, որին Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու պարագայում պետք է փոխարիներ Հայկ Հարությունյանը։

Ինչևէ, նոր նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, արդեն աշխատանքի է գնում, փոխնախարարը՝ նույնպես։ Ավելին, նա Փաշինյանի օրինակով՝ լայվերի միջոցով տեսակետներ է հայտնում վերականգնվող էներգետիկայի մասին։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արևային պանելներ Հայաստան ներկրելու բիզնեսով զբաղվում է հենց Հայկ Հարությունյանը, որի համար Կարեն Կարապետյանի ժամանակ կանաչ լույս էր վառվում։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:

Հայկ Հարությունյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակվեց 2014 թվականին՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի կողմից։

Հայկ Հարությունյանը նշանակվելու պահին ուներ 1 առանձնատուն, 1 հողամաս, Mercedes-Benz E 350 4 Matic տեսակի մարդատար տրանսպորտային միջոց: Փոխնախարար նշանակվելու ժամանակ նա ունեցել է երեք տարբեր ընկերություններում արժեթղթեր և այլ ներդրումներ, որոնք առանձին-առանձին կազմել են 33 հազար, 50 հազար և 100 հազար դրամ: Նույն ժամանակ նա 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ և 30 միլիոն դրամ փոխառություն է տվել (փոխառությունը կարող է լինել ավանդի տեսքով):

2014 թվականին նա հայտարարագրել է 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո, իսկ եկամուտը կազմել է ընդհանուր առմամբ 120 միլիոն դրամ, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուց, փոխառություններից ստացած տոկոսներից և աշխատավարձից: Տարվա ընթացքում նա վաճառել է իր մեքենան 17 միլիոն դրամով և գնել է 472 հազար դրամ արժողությամբ մի հողամաս:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը, համաձայն հաջորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի, պետական պաշտոնում նշանակվելուց հետո այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, գոնե փաստաթղթերով դա այդպես է: Սակայն 2015 թվականին նա 20 միլիոն դրամով գնել է Lexus LX 570 տեսակի ավտոմեքենա, ձեռք է բերել 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս և նույն արժեքով օտարել է (հայտարարագրի այս գործարքի մասին տեղեկությունը ոչ ամբողջական է լրացված, և հնարավոր է անճշտություն լինի այն լրացնողի կողմից), 30 միլիոն դրամ էլ փոխառություն է վերադարձրել: Հայկ Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 47 միլիոն դրամ և 35 հազար դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 25 միլիոն դրամ և 25 հազար դոլար: Կարապետյանի փեսան նախորդ տարի ստացել է մոտ 5 միլիոն դրամի եկամուտ:

«Առաջին լրատվական»