запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պետք է դիպչել Հայաստանում գերշահույթ ապահովող ռուսական մենաշնորհներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անվտանգության և էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

– Պարոն Դավթյան, մեր վերջին զրույցում, երբ խսում էինք Հայաստանում ռուսական մենաշնորհներից, Դուք նկատեցիք, որ այդ ընկերություններին դիպչել, նշանակում է դիպչել–վնասել հայ–ռուսական հարաբերությունները։ Ամեն դեպքում հետաքրքիր է՝Հայաստանը, նորաստեղծ կառավարությունը կարո՞ղ է որոշակի քայլերի գնալ՝ մասնավորապես վերանայել գազի կամ հոսանքի գինը, քանի որ տարբեր փորձագետներ, մասնագետներ նշում են, որ, օրինակ, գազի գինը սահմանին շատ ավելի մատչելի է, քան երբ այն հասնում է բաժանորդներին, կամ՝ հոսանքի ինքնարժեքը շատ ավելի նվազ է, քան սահմանված 46 դրամը։ Դուք այս մասով ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք կարող են վերանայվել, լուծում ստանալ։

– Այդ հարցազրույցում ես խոսել եմ ոչ դե դիպչել-չդիպչելու, այլ ռուսական բիզնեսի աշխատանքը խոչընդոտելու մասին: Ակնհայտ է, որ անկախ կապիտալի աշխարհագրական ծագումից՝ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ ստեղծի հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր խաղացողների համար: Հակառակ դեպքում մենք կունենանք էլ ավելի մոնոպոլիզացված շուկայական համակարգ: Սակայն դիպչել, իհարկե, պարբերաբար անհրաժեշտ է: Հատկապես այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնելիս սովոր են ստվերային սխեմաների շրջանակներում գերշահույթ ապահովել և հաճախ կամք թելադրել տնտեսական վերահսկողություն իրականացնող պետական կառույցներին: Սա ենթադրում է, մի կողմից,  նմանատիպ բիզնես-սուբյեկտներին վերահսկողության դաշտ բերել, մյուս կողմից՝ օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովի գործելաոճի սկզբունքային վերանայում, ինչը թույլ կտա խուսափել տվյալ կառույցի կողմից հաճախ կիրառվող անհամաչափ և նույնիսկ անտրամաբանական պատժամիջոցները: Ինչ վերաբերում է ռուսական բիզնեսին, ապա այստեղ պետական վերահսկողության լուրջ կարիքը դեռ վաղուց էր զգացվում: Տվյալ ուղղության առանձնահատկությունն այն է, որ, իհարկե, վիճակագրորեն ընդունված է ասել, որ Հայաստանում ռուսական կապիտալով գործող հազարից ավելի ընկերություն կա, բայց երբ խոսքը գնում է ռազմավարական նշանակության ոլորտների մասին, ապա մենք հիմնականում գործ ունենք մի քանի, այսպես կոչված, բնական մենաշնորհների հետ: Վերջիններս օգտվում են իրենց հատուկ կարգավիճակից և բազմիցս իրենց թույլ տալիս գործել առանց ՀՀ օրենսդրությունը հաշվի առնելու: Դա արտահայտվում է և՛ մրցութային գործընթացներին, և՛ կադրային քաղաքականությանը, և՛ սակագնային կարգավորմանը, և՛ առանձին ընկերությունների դեպքում նաև լեզվի մասին օրենքին հետևելու մեջ: Այս ամենը հանգեցնում է մի իրավիճակի, երբ նման ընկերությունները սկսում են իրենք իրենց դիտարկել որպես «պետություն պետության ներսում», ինչը նախևառաջ վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից: Մինչդեռ ակնհայտ է, որ երբ խոքը գնում է պետության համար անվտանգային նշանակություն ունեցող ոլորտների մասին, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու կապը, ապա բիզնես-սուբյեկտի կողմից իրականացվող միակողմանի ղեկավարումը ըստ էության վտանգավոր է երկրի համար: Նախ՝ պետք է մշակվի մի մեխանիզմ, որը կպարտավորեցնի ռուսական կողմին Հայաստանում առանցքային կադրային որոշումներ կայացնելիս համաձայնեցնել իր գործողությունները ՀՀ  կառավարության հետ: Սրա անհրաժեշտությունը պետք է հասկանա նաև Մոսկվան՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տարատեսակ սկանդալների կենտրոնում սովորաբար հայտնվում են հենց ռուս կառավարիչները, ինչն ի վերջո վնասում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Մյուս առանցքային խնդիրը խոշոր ընկերությունների կողմից գնումների մասին ՀՀ օրենքի խախտումն է, ինչի բացարձակ չեմպիոն է ռուսական բիզնեսը: Սրա մասին բազմիցս բարձրաձայնել է Տնտեսական մրցակցության պատպանության հանձնաժողովը, սակայն հիմնականում բավականին փափուկ պատժամիջոցներ է կիրառել, ինչի հետևանքով իրավիճակը որակապես չի փոխվել: Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների կարգավորմանը, ապա այն ոչ սոցիալակենտրոն քաղաքականությունը, որն իրականացվում է տվյալ տիրույթում, կրկին անգամ վկայում է պետական վերահսկողության զուտ դեկլարատիվ լինելու մասին: Իսկապես, բնական գազը սահմանին մենք գնում ենք 150 դոլարով 1000 խմ-ի դիմաց, ինչն, ի դեպ, ռուսական գազի համար սահմանված ամենացածր գինն է, սակայն սահմանից այս կողմ գինն աճում է շուրջ երկու անգամ: Ի դեպ, 2015 թ. սահմանին գազի սակագնի նվազումը 13 տոկոսով ընդհանրապես չանդրադարձավ ներպետական գների վրա, իսկ «Գազպրոմ-Արմենիա»-ն հայտարարեց, որ ուղղելու է գոյացած շահույթը ենթակառուցվածքների վերազինման վրա: Սակայն պարզ է, որ այդ ամենի արդյունքում պարզապես աճել է «Գազպրոմ-Արմենիա»-ի մարժան: Անկասկած, այստեղ անհրաժեշտ է պետության ստույգ դիրքորոշումը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին, ապա դրանց բարձր սակագներն ընդհանուր առմամբ արտացոլում են հայաստանյան իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող անհեռատես տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում երկրում չեն ստեղծվել նոր էներգատար տնտեսական հզորություններ, չի զարգացել էլեկտրաէներգիայով աշխատող տրանսպորտը, ըստ էության կորսվել են արտաքին շուկաները: Դրա հետ մեկտեղ էներգետիկ ոլորտում բացահայտ մոնոպոլիզացում է առկա, որի պահպանումը թույլ չի տա սակագներ վերանայել:

– Կառավարությունը անցած տարի խոսում էր էներգետիկ շուկայի ազատականացման մասին, անգամ հայեցակարգ ընդունվեց, սակայն հակառակ պատկերն ունեցանք։ Ինչպե՞ս է հնարավոր կյանքի կոչել այդ հայեցակարգը, ոլորտն ազատականացնել։

– Ազատականացման ծրագիրն իհարկե ողջունելի է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրա ռիսկերը: Զուտ տեսականորեն շուկայի ազատականացումը պետք է բերի մրցակցային մթնոլորտի ստեղծման, ինչի արդյունքում հնարավոր կլինի սահմանել ողջամիտ սակագներ: Բայց մյուս կողմից՝ երբ խոսում ենք 2017 թ. ամռանը կառավարության կողմից հաստատված ծրագրի մասին, ապա պետք է նաև օբյեկտիվորեն գնահատենք այն դրույթը, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ օպերատորը կարող է նաև արտաքին շուկաներից ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրել՝ երկրում վաճառելու նպատակով: Գուցե որոշ երկրների դեպքում սա տրամաբանական երևույթ է, բայց ոչ՝ Հայաստանի, որն ունի էներգետիկ հզորությունների ավելցուկ, և որը ավանդաբար դիտարկվում էր որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Էլեկտրաէներգիան այսօր պետք է լինի մեր արտահանման առանցքային հոդվածներից մեկը, ինչի համար, սակայն, այսօր մենք չունենք անհրաժեշտ նախապայմաններ: Նախ՝ ինչպես քիչ առաջ նշեցի, տարիներ շարունակ իշխանությունների կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը, հսկայական վարկային բեռը բերել են նաև երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի աճին: Միևնույն ժամանակ տարածաշրջանի էներգետիկ շուկաներում լուրջ փոփոխություններ են արձանագրվել, որոնց արդյունքում Վրաստանը, ինչպես նաև Ադրբեջանն այսօր իրենց որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրներ են ներկայացնում: Վերջերս «Ազերէներջի» ընկերությունն անգամ Ստամբուլում մասնաճյուղ բացեց՝ Թուրքիայի տարածքով դեպի Հունաստան և Բուլղարիա էլեկտրաէներգիա արտահանելու նպատակով: Միևնույն ժամանակ Բաքուն ռուս-ադրբեջանա-իրանական աշխատանքային խմբի ստեղծում է նախաձեռնել, որն այսօր մշակում է Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան  երթուղով շինարարությունը: Մինչդեռ ավանդաբար այդ լոգիստիկ կապը դիտարկվում էր Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով, ինչի համար Հայաստանը հսկայական վարկեր էր ստացել: Ստացվում է, որ մենք զգալիորեն հետ ենք մնում տարածաշրջանային զարգացումնեից, ինչին նպաստում է, իհարկե, նաև Հայաստանի համար անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակը: Բայց խնդրի լուծումը պետք է նախևառաջ մեզանում փնտրել:

Համոզված եմ, որ ներկայիս կառավարության տնտեսական առանցքային նպատակներից պետք է լինի արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի իջեցումը, ինչը թուլյ կտա հայտ ներկայացնել արտաքին շուկային: Վերադառնալով ազատականացման ծրագրին՝ պետք է նշեմ, որ այն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե վերանայվի էներգետիկ շուկայի մոդելը: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Տաշիր Գրուպը» գեներացնում է էլեկտրաէներգիան, այնուհետև փոխանցում այն իր կառավարման տակ գտնվող բարձրավոլտ ցանցերով ու հետո իր սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցերով բաշխում սպառողներին: Ստացվում է, որ «Տաշիրը» փակում է շղթան և ուղղակորեն հանդիսանում սակագների սահմանման գլխավոր դերակատարը: Մինչդեռ դա հակասում է ազատականացման փիլիսոփայությանը: Անհրաժեշտ է վերանայել այս մոդելը, առավել ևս, որ «Տաշիրը» ստանձնել է նույն բարձրավոլտ ցանցերի կառավարումը՝ ոչ թե ուղղակի ներդրումներ իրականացնելով, այլ վարկային միջոցներ ներգրավելով, ինչը կարելի է ասել նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին, որոնց կապիտալի մոտ 70 տոկոսը գրավադրված է:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ–իրանական հարաբերությունների թեմայով  Սոչի մեկնելուց առաջ հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազիտրանսֆերի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է. «Չեմ կարծում, թեպետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան–Իրան hարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններումորևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենքկամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք այդ խնդիրը կլուծենք»։ Դուքիսկապե՞ս կարծում եք, որ այս հարցում երրորդ կողմի մեղավորությունչկա։

– Կարծում եմ՝ սա գրագետ, անգամ իմաստուն մոտեցում է: Այն վկայում է Նիկոլ Փաշինյանի՝ խնդիրները լուծելու պատրաստակամության մասին՝ առանց արտաքին գործոնները շահարկելու: Մինչդեռ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել ցանկացած անհաջողության հիմքում տեսնել տարբեր հակահայկական դավադրություններ: Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն է  ստանձնել, և դա ակնհայտ էր շարժման առաջին իսկ օրերից: Դա ողջունելի է՝ անկախ հետագա արդյունքներից:  Ինչ վերաբերում է իրանական գազի տրանզիտին, ապա այս հարցում բախտորոշիչ է Իրանի դիրքորոշումը: Նախ՝ տրանզիտ իրականացնելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա ոչ թե տարանցիկային ներուժ ունեցող երկիրը, այլ հենց արտահանողը: Վստահ եմ, որ եթե Իրանն իսկապես դիտարկեր Հայաստանը որպես արդյունավետ տարանցիկ գոտի, ապա վաղուց անհրաժեշտ քայլերի կգնար: Նույն 2015 թ. մշակված սվոփային գազային միջանցքի սառեցումը պայմանավորված էր ոչ թե Հայաստանի դիրքորոշման բացակայությամբ, այլ այն հանգամանքով, որ Իրանն ու Վրաստանը պարզապես չկարողացան պայմանավորվել: Ավելին, Հայաստանն այդ ժամանակ արեց իրենից կախված ցանկացած բան, անգամ պետական ընկերություն հիմնադրեց սվոփի սպասարկման նպատակով: Այսօր արդեն, գոնե միջնաժամկետ հեռանկարում, վերադարձը սվոփին անիրական է թվում, քանի որ Ադրբեջանն ամբողջովին բավարարում է Վրաստանում առկա գազի պահանջարկը: Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները և մասնավորապես ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի միջուկային ծրագրի կանխարգելման միջազգային գործարքից շատ վտանգավոր են Իրանի տնտեսական ինտեգրացիայի համար, քանի որ կհանգեցնեն նոր պատժամիջոցների: Ստեղծված իրավիճակում հարվածի տակ է ընկնում Իրան-Եվրոպա էներգետիկ երկխոսությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ համար առանցքային խնդիր է շարունակում մնալ Իրան-Հայաստան գազամուղի ամբողջ հզորությամբ օգտագործումը, ինչը հնարավոր կդառնա երկրում էներգատար արտադրական հզորությունների ստեղծման պարագայում:

1in.am