запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱԱԾ-ն հանկարծ կարող է պարզել, որ հանքատեր փաստաբան կա

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլորտում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել  հանրային հավասարակշռությունը:

Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գումարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել:

Մնում է, որ նոր իշխանությունը կարողանա վերադարձնել այդ թալանված միջոցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հ.Գ. Ըստ օդում կախված և «Լակմուսին» հասած լուրերի՝ հանքատերերի շարքում նաև փաստաբան /կամ փաստաբաններ/ կա:  Տևական ժամանակ տեղեկություններ են պտտվում, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված և բանտում անսպասելիորեն մահացած՝ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր- Պողոսյանի հանքի բաժնետեր է դարձել նաև «շտատով» աղմկահարույց գործերի մեջ «ներդրվող» փաստաբաններից մեկը: