запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռում. Սամվել Ալեքսանյանին «մաքրում են»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի անունը շրջանառվեց բացառապես միրգ–բանջարեղենի առևտրի կազմակերպման առումով, որն, ըստ էության, իրականում եղել է պետության հետ պարզ համաձայնության արդյունք:

Այսինքն, լուրջ կրիմինալ փնտրելն այստեղ հենց Ալեքսանյանի առումով լուրջ չէ, թեկուզ թեման մեծ աղմուկով մատուցվեց: Ավելին, հենց հաջորդ օրը կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարկային արտոնություն տվեց նրա ձեռնարկություններից մեկին:

Տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում այսպիսով հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից: Ի մասնավորի, որպես շաքարավազի ներկրման մենաշնորհ դիրք ունեցող՝ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, միայն այս դաշտում տարեկան 50–60 մլն դոլարի եկամուտ ունի: Բանն այն է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվան տակ, որը հաշվարկվում է ավելի քան 50 տոկոս նվազ արժեքով, ուրեմն և համապատասխանաբար պակաս է վճարում մաքսազերծման համար:

Արդյունքում շաքարավազ ներմուծողները կամ ներմուծել ցանկացողները մրցակցությունից դուրս են մնում, քանի որ մաքսազերծումն իրականացնում են հենց շաքարավազի անվան տակ, այսինքն՝ անհամեմատ բարձր արժեքով: Սակայն ԱԱԾ բացահայտումներն այս մասին լռում են»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: