запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Լֆիկը զավթում է «Փարոսի» սարը. բիզնես խլելու ճանապարհի՞ն...

Գիտեինք, որ նախկինում ներքնազգեստ վաճառող, օդանավակայանում օղի կրող, այժմ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ծանր մանկություն է տեսել, բայց չէինք պատկերացնում՝ էդքա՞ն ծանր...

Լֆիկ մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանը չի կշտանում ունեցածով. Այժմ էլ նա աչք է դրել «Փարոս» ռեստորանը շրջապատող բլրի վրա, որին կից գտնվում է Լֆիկի ընտանիքին պատկանող ՎԵԳԱ հիպերմարկետը: Եվ այն օրեցօր շարունակում է ընդլայնվել  ինչպես՝ լայնությամբ, այնպես էլ՝ երկարությամբ: 

Ուշադիր հետևելու դեպքում կնկատեք, որ ամեն օր քարեր են պակասում, հանվում  բլուրը Սեբաստիա փողոցից տարանջատող քարապատնեշից, հեռացվում են նոր տնկիները և հողը փորելով շարունակում են զավթել կանաչապատ տարածքը:

Այդ շինարարարությամբ շրջափակման մեջ կարող է հայտնվել սպանված Զատիկյաններին պատկանող և վաղուց չգործող «Փարոս» ռեստորանը և կորցնել իր բիզնես հնարավորությունը՝ նույնիսկ այլ անձանց օտարելու դեպքում:

Հավանաբար այդ հաշվարկով էլ պատգամավորը քայլ առ քայլ մոտենում է «Փարոս» ռեստորանին՝ հույս ունենալվ՝ իրենով անել այն: 

Այդ տարածքում կատարված շինարարությամբ Ալեքսանյանը սահմանափակում է նաև հարակից շենքերի բնակիչների տեսադաշտն ու բնական լուսավորությունը: Այսինքն ամեն ինչ արվում է այլոց իրավունքների հաշվին...