запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է 7-8 միլիարդ դոլար

Ըստ  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանին  կայուն և նորմալ  տնտեսական զարգացում ապահովելու համար 3-4 տարվա ընթացքում անհրաժեշտ է 7-8 միլիարդ դոլար՝ կախված այն հանգամանքից, թե տնտեսական զարգացման ինչ մոդել ենք նախընտրում։

«Եթե այսքան գումար կարողանանք առանց  շատ ուշացնելու՝ առնվազն գոնե 2-3 կամ 4 տարվա ընթացքում ներդնել, ապա մենք կունենանք  բավականին նորարական տնտեսություն, և այս տնտեսությունն իր արդիականությունն առնվազն 5 և ավելի տարիներ  կպահպանի, հետո, իհարկե, աստիճանաբար կարիք կլինի որոշակի  արդիականացումներ անելու։ Երբ  խոսում ենք ներդրումների մասին, ապա չպետք է հասկանանք միայն բիզնեսում, տեխնոլոգիաների կամ շենք-շինությունների մեջ ներդրումներ անելը, որովհետև  միայն այդ ձևով տնտեսությունը չի կարող զարգանալ, հակառակը՝ կհայտնվի  դիսբալանսի մեջ, այլ  ներդրումներ է  անհրաժեշտ անել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ կրթության մեջ, առողջապահության մեջ, լոգիստիկ կենտրոնների մեջ, ենթակառուցվածքների զարգացման մեջ, ներմուծման-արտահանման ընդլայնման մեջ և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց Գագիկ Մակարյանը։

Վերջինս  Հայաստանի տնտեսության մեջ այսպիսի ներդրումներ  ներգրավելու  չորս աղբյուր է մատնանշում․ «Առաջինը՝ ներքին ներդրումներ, որոնք կարող են կատարել տեղական արտադրողները, տեղացի գործարարները, երկրորդը՝ օտարերկրյա ներդրումները, որը պետք է գեներացվի շատ հզոր մասշտաբով , երրորդը՝  ատկատների, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը,  որն իր հերթին  կարող է  ստեղծել լրացուցիչ եկամուտներ,  իսկ չորրորդ աղբյուրը Սփյուռքն է, որի հետ, սակայն, պետք է փորձել ճիշտ աշխատել, Սփյուռքին  չպետք է խաբել կամ համոզել, այլ նրանց հարկավոր է շահագրգռել, այսինքն՝ Սփյուռքին կարելի է մասնակից դարձնել տարբեր ծրագրերի, անհատույց տրամադրել լքված համայնքային շինություններ կամ տարածքներ, որոնք կարելի կլինի վերականգնել  և այլն»։

Այս համատեքստում  բանախոսն անդրադարձավ նաև նրան, թե Սփյուռքի հատկապես  որ երկրներից կարող ենք  ներդրումներ ակնկալել։

Մանրամասները՝ տեսանյութում։