запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քաղաքապետարանի պաշտոնյաներին պետք է դատի տալ

Քաղաքապետարանում շարունակում են քաղաքացիներին սպասարկելու երվանդատարոնական կոռուպցիոն գործելաոճը: Որտեղ փող չկա, բայց օրենքով պարտականություն կա, այնտեղ իրենց ջայլամի պես են պահում: Որտեղ օրենսդրական սահմանափակում կա, բայց փող կա, իրենց ամենավերջին լպրծուն էակի պես են պահում...

Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը և կատարող Ալբերտ Ստեփանյանը առնվազն 10 տարի քաղաքապետարանում բույն դրածներից և քաղաքի «հերն անիծողներից» են:

Զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամը դիմել է քաղաքապետին՝ օրենքով նախատեսված կարգով Շերամի փողոցում, իր կողմից 30 տարի տիրապետվող 200քմ. հողակտորը, դրանում առկա 30 տարվա փոքրիկ շինության հետ միասին սեփականաշնորհելու համար: Այն պահպանելու առաջին նպատակը ազատամարտիկի ձեռքով կառուցված շինությունը պահպանելն է:

Սակայն Հրաչ Մուրադյանի ստորագրությամբ և բաժնի աշխատակից Ալբերտ Ստեփանյանի «կատարմամբ» քաղաքացին ստացել է պատասխան այն մասին, որ «ՀՀ Կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. Հ 912-Ն որոշման շրջանակներում նշված հարցին հնարավոր չէ ընթացք տալ, քանի որ տեղազննումից պարզվել է, որ շինությունն իրենից ներկայացնում է անհայտ կարգավիճակով շինություն»:

Բայց նախնական նամակում քաղաքացին առաջարկել է սեփականաշնորհման հարցը դիտարկել նաև օրենսդրական այլ դրույթների տիրույթում՝ մատնանշելով դրանք:

Ընդ որում այդ շինությունը գտնվում է «Հյուսիս-հարավ» ծրագրով նախատեսված մայրուղու տարածքին մոտ, բայց ոչ իրացվող գոտում:

Այսուհանդերձ, ամենավատն այն է, որ պետական համակարգում աշխատող լպրծուն տեսակը փորձում է հիմարի տեղ դնել դիմացինին: Բայց նման փորձ անողներին ասեմ, որ իսկական հիմարը հենց իրենք են...

Այս նույն պաշտոնյաները, վերջին 15 տարում բազմաթիվ անօրինական շինություններ կառուցելու, իսկ հետո նաև սեփականաշնորհելու իրավունք են տվել նույն փողոցի այն հատվածում, որը եղել է քաղաքաշինական ծրագրերի տակ: Կոնկրետ «Հյուսիս-հարավ» մայրուղու նախագծի  գոտում՝ Շերամի փողոցում:

Ըստ օդում կախված լուրերի, այդ իրացվող հատվածում ապօրինի կառուցված «բներին», շինություններին «պալատների» գումարներ են «տվել»՝ որպես փոխհատուցում, բայց «իրականում» մեջ-մեջ են արել փողերը:

Հիմա՝ հարց վերոնշյալ քաղաքապետարանցիներին, երբ ձեր պաշտոնեական անգործության պայմաններում կամ ձեր թողտվությամբ զավթում էին կառուցապատման ծրագրի տակ գտնվող հատվածը, կառուցապատում և սեփականաշնորհում, հայտնի է՞ր դրանց կարգավիճակը... Ինչու՞ չէիք կանխում, որ հետո պետության վրա անօրինական բեռ չդարձնեիք և ձեր մսխածի պարտքը չմնար ամեն քաղաքացու ուսերին:

Դա՝ մի կողմից, իսկ մյուս կողմից, բնական է, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրն արդեն սկսել է նյարդայնացնել ՀԱԹ բնակիչներին: Նախ մարդիկ պետք է հանդուրժեին անօրինական շինությունների կառուցապատման աղմուկը, հիմա՝ քանդման, իսկ հետո ստիպված են լինելու կրկին դիմանալ մայրուղու շինարարության աղմուկին, փոշուն ու նաև հետագա հնարավոր այլ հետևանքներին, որոնք կարող են առաջանալ մայրուղու կառուցապատման և շահագործման ընթացքում:

Որպես վերջաբան՝ հորդորում եմ քաղաքացիներին, որ եթե քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից կան օրենքի խախտման հիմքեր՝  իրավական պատասխանատվության դատական գործընթացներ սկսեք  նրանց դեմ: Իսկ իրավապահներին հորդորում ենք մեկ առ մեկ ստուգել իրացված շինությունների փոխհատուցման պայմանագրերը...  

                                                            Միլենա Միլիտոնյան