запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թուրքիան կշարունակի Իրանից էներգակիրներ գնել

Թուրքիան Իրանից էներգակիրներ օրինական հիմունքներով է ձեռք բերում և չի պատրաստվում կապերը սառեցնել Թեհրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Թուրքիան Իրանից տարեկան 9․5 մլրդ խորանարդ մետր գազ է գնում։ Գազի մատակարարումները տեղի են ունենում պայմանագրի հիման վրա, որն ավարտվում է 2026-ին։ Դոնմեզի խոսքով՝ Անկարան կկատարի իր պարտավորվածությունները, իսկ Թեհրանի հետ առևտուրը կշարունակվի։

Նախարարը նշել է, որ Իրանի հետ տնտեսական կապերն ուղղակիորեն առնչվում են Թուրքիայի էներգետիկ անվտանգությանը։

«Թուրքիայի և Իրանի կապերը շարունակվում են տասնամյակներ շարունակ։ Հիմնականում խոսքը նավթ և գազ գնելու մասին է։ Իրանը Թուրքիայի հարևանն է, և այդ գործոնը պետք է հաշվի առնել»,-հավելել է Դոնմեզը։