запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանի 10 տարին. իրականում ինչի՞ հաշվին էր երկնիշ տնտեսական աճը

Վերջին օրերին հասկանալի իրադարձություններով պայմանավորված` բավականին շատ են քննարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա գործունությունը։

B4B.am-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, չի լուսաբանում քաղաքական իրադարձություններն ու թեմաները (բացի կարևոր նշանակության ունեցող դեպքերից), սակայն երկրորդ նախագահի թեմային որոշել ենք կարճ անդրադառնալ՝ տնտեսական տեսանկյունից։

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները նշանավորվում էին տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներով, և երկրորդ նախագահը տարբեր առիթներով հիշատակում է այս փաստը (այդ թվում՝ հեռուստաընկերություններից մեկին վերջերս տված հարցազրույցում)։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից հետո երկնիշ աճի թեման շատ է քննարկվել, և մեր այս անդրադարձը ընդամենը հակիրճ հիշեցում է։

«Կովկասյան վագրը»՝ 2002-2007 թվականներին

ՀՀ տնտեսության երկնիշ աճը 2002 թվականից մինչև 2007 թվականը ներառյալ ամեն տարի ՀՆԱ-ի երկնիշ աճ էր գրանցում, ինչի արդյունքում տարբեր միջազգային զեկույցներում մեր երկիրը անվանում էին «կովկասյան վագր»։

Սակայն կարևոր է ոչ միայն և ոչ այնքան տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև այն, թե որ ոլորտների հաշվին էր ապահովվում այդ աճը։

Ստորև բերված գծապատկերում կորը ցույց է տալիս, թե 1999-2009թթ. ժամանակահատվածում տնտեսական աճը յուրաքանչյուր տարի որքան է եղել, իսկ սյուները՝ թե յուրաքանչյուր ոլորտը ինչ «մասնակցություն» է ունեցել՝ ինչ չափով է նպաստել հավելաճին։

Ինչպես տեսնում եք, տնտեսական աճի հիմնական շարժիչը եղել է շինարարության ոլորտը։ Ամենացայտուն օրինակը 2006 թվականն է. 13.4% տնտեսական աճի ցուցանիշից 8.1 տոկոսային կետն ապահովվում էր շինարարության հաշվին։

kocharyan1

Ընդ որում, իրականացվում էր ոչ թե արտադրական նշանակության, այլ բնակելի շինարարություն։ Այսինքն, տվյալ ժամանակահատվածում թեպետ տնտեսությունն ակտիվ էր, շինարարության ոլորտում աշխատատեղեր կային, սակայն շինարարության ոչ արտահանելի ոլորտը երկարաժամկետ կտրվածքով անհեռանկար էր և հետագա աճի հիմքեր չէր ստեղծում։

Միևնույն ժամանակ, արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների շարունակական աճի ֆոնին՝ ՀՀ դրամը կայուն կերպով արժևորվում էր (1 դոլարի դիմաց 590 դրամից մինչև 305 դրամ)՝  շնչահեղձ անելով տեղի արտադրող-արտահանողներին։

Դրա համար մի շարք փորձագետներ շինարարության հաշվին այդ աճը ոչ միայն անառողջ էին համարում, այլև արհեստական ու վտանգավոր՝ փուչիկի պես, որը պետք է մի օր պայթեր։

Պայթյունը տեղի ունեցավ 2009 թվականին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում։ Նախկինում երկնիշ աճ գրանցող Հայաստանը երկնիշ՝ 14.2% անկում գրանցեց՝ տարածաշրջանի ամենավատ արդյունքներից մեկը։

Ընդ որում, այդ 14.2% անկումից 10.7 տոկոսային կետը հենց շինարարությամբ էր պայմանավորված։ Այսինքն՝ նախկինում տնտեսությունը առաջ տանող ոլորտը 2009-ին նույն տեմպով ցած քաշեց տնտեսությունը։

Ավելին, շինարարության ոլորտի «վատությունը» 2009 թվականով չսահմանափակվեց։ Ինչպես տեսնում եք հաջորդ գծապատկերում, հաջորդ տարիներին նույնպես շինարարությունը հիմնականում բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի ցուցանիշի վրա։

kocharyan2

Միայն 2017 թվականին՝ 4 տարվա անընդմեջ անկումից հետո, շինարարությունը սկսեց «կենդանության» նշաններ ցույց տալ։

Ճգնաժամին հաջորդող տարիներին տնտեսության շարժիչ ուժը դարձան մյուս ոլորտները։ Օրինակ, 2017 թվականին գրանցված 7.5% տնտեսական աճը 5.3 տոկոսային կետով պայմանավորված էր առևտրի և ծառայությունների ոլորտով, 1.8 տոկոսային կետով էլ՝ արդյունաբերությամբ։ Շինարարության նպաստումը ՀՆԱ-ի հավելաճին ընդամենը 0.2 տոկոսային կետ էր, իսկ գյուղատնտեսությունը 0.6 կետով նվազեցրել էր ցուցանիշը։

Ամփոփելով՝ 2000-ականների երկնիշ տնտեսական աճը, իրականում, հպարտանալու մեծ առիթ չի տալիս, քանի որ տնտեսությունը թվերով աճում էր, սակայն չէր զարգանում։

Նյութի աղբյուրը՝ «B4B»