запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մանե Թանդիլյանը՝ սոցիալական աջակցության ոլորտում չարաշահումների մասին

Հեղափոխություն պետք է լինի մտածողության մեջ, այսօր հրավիրած ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով ոլորտում կոռուպցիոն երևույթներին: 

Նա նշեց, որ երբ նախարար նշանակվեց, փորձում էր հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր կարողանում են չարաշահումներ անել այս ոլորտում: Եվ պարզվել է, որ կոռուպցիան հիմնականում սոցիալական աջակցության կենտրոններում է:

«Ինձ համար նրանք ուղղակի անհասկանալի մարդիկ են: Բայց երբ խոսում ենք, թե ովքեր են նրանք և ինչ մեխանիզմներ են գործում: Սոցիալական աջակցության կենտրոնները նախարարության ենթակայության ներքո չեն: Դրանք կամ համայնքի ենթակայության, կամ մարզպետարանների ենթակայության ներքո են: Այո, նրանց չարաշահումների արդյունքում խոցելի են դառնում սոցիալապես խոցելի խմբերը, և չարաշահվում են այն մարդկանց գումարները, որոնք պետության հովանու ներքո են»,- ասաց նա: Եվ այստեղ է, որ, ըստ նրա, նախարարության հեղինակությունը վտանգվում է, որովհետև ոչ ոք չի մտածում, որ չարաշահումներ թույլ տվող քաղաքացիները որևէ առնչություն չունեն նախարարության հետ:

Առաջին լուծումը, որն ըստ նախարարի, պետք է տրվի այս դեպքում, դա այն է, որ այդ մարմինները պետք է վերադարձվեն նախարարությանը: Նախարարը նշեց, որ այդ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ օրական բազմաթիվ նամակներ է ստանում, կասկածելիները մակագրում է իրավապահ մարմիններին: «Եվ մեր աշխատակիցները հստակ գիտեն, որ ինձ չի հետաքրքրում, թե դա ով է, որ տարածքից է, ում ինչն է: Կարևորը տեղեկատվությունն է, որը կա, և եթե մեզ համար նկատելի են հանցագործության նշաններ, առանց որևէ խտրականության դրանք ուղարկում ենք իրավապահ մարմիններին: Ես կարծում եմ, որ որևէ մեկին երկրորդ անգամ նախազգուշացնելու կարիք չկա, բոլորը գիտեն հենց առաջին օրվանից, որ չպետք է համաձակվեն նման քայլերի դիմել, որևէ ներում չի լինելու»,- նշեց նախարարը: