запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գագիկ Ծառուկյանի որեւէ բիզնեսում շաբաթ օրը գործողություն չի իրականացվել

Շաբաթ օրը` սեպտեմբերի 8-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի «օբյեկտներում»: Այս տեղեկությունը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ, ՊԵԿ-ն ունի հատուկ բաժնի աշխատակիցներ, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ, այդ անձիք, երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գնում են առանց զենքի»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա ընդգծեց՝ Գագիկ Ծառուկյանի որեւէ բիզնեսում գործողություն շաբաթ օրը չի իրականացվել:

Լրագրողների դիտարկմանը, իսկ այլ օրերին իրականացվե՞լ կամ իրականացվելո՞ւ են, Դավիթ Անանյանն ասաց, որ նախկինում եղել են ստուգումներ: 190 բենզալցակայաններում ստուգումներ են իրականացվել, որից 110-ում խախտումներ են արձանագրվել: Նա նշեց, որ 110-ի մեջ Ծառուկյանի գազալցակայանները չկան:

Առաջիկայում իրականացվելիք ստուգումների մասին հարցին ՊԵԿ նախագահը հրաժարվեց պատասխանել: