запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կալիֆոռնիան մինչև 2045 թվականն ամբողջությամբ էներգիայի մաքուր տեսակների կանցնի

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2045 թվականը նահանգը պետք է ամբողջությամբ անցնի ոչ ածխաջրածնային վառելիքի տեսակների կամ էներգիայի վերականգնվող աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայի օգտագործմանը: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Անցումային փուլում՝ 2030 թվականին, նահանգի բոլոր էներգամատակարարող ընկերությունները պետք է էներգիայի 60 տոկոսը ստանան վերականգնվող աղբյուրներից: Այժմ Կալիֆոռնիան էներգիայի 44 տոկոսը ստանում է վերականգնվող ռեսուրսների և հիդրոէլեկտրակայանների օգտագործման միջոցով:

Կալիֆոռնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում ստորագրելով հրամանագիրը՝ Բրաունը խոստացել է, որ նահանգը «կկատարի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պահանջները և կշարունակի տնտեսության անցումն էներգիայի մաքուր տեսակների»:

Կալիֆոռնիան դարձել է ամերիկյան երկրորդ նահանգը Հավայիներից հետո, որ նման պարտավորություններ է ստանձնել: