запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արա Բաբլոյան․ Խնդիրները պետք է լուծվեն պայմանագրային դրույթներից բխող պարտավորություններով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական և Արևելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամԳևորգ Գորգիսյանը:

Խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գնահատմամբ` հանդիպումը հատկապես կարևոր է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության՝ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման լույսի ներքո:

Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության ընթացիկ գործունեության մասին` կողմերն արձանագրել են, որ առկա խնդիրները պետք է լուծվեն պայմանագրային դրույթներից բխող պարտավորություններով, իսկ դրանցում առկա պարզաբանման ենթակա հարցերը կարգավորվեն բանակցությունների ու քննարկումների միջոցով:

Խորհրդարանականները հատկապես փաստել են, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 80 բիզնես միավոր ունեցող «Վեոլիա ջուր» ընկերության ներկայությունը Հայաստանում, պետություն-ընկերություն հաջողված համագործակցությունը պետք է հանդիսանան արտաքին ներդրումներ ներգրավելու և ներդրումային վստահելի միջավայր ունենալու լավ օրինակ:

Նյութի աղբյուրը՝ Սքան Նյուզ