запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բազմաթիվ գործարարներ ներդրումներ կատարելու նպատակով այցելել են վարչապետի գլխավոր խորհրդականի գրասենյակ

Հայաստանում ներդրումներ իրականացնելու նպատակով աշխարհի տարբեր ծայրերից օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին բազմաթիվ գործարարներ են այցելել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի գրասենյակ: Այս մասին հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ճիշտ է, որ գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ներդրումներ անեն, ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Ներդրողները ոչնչի չեն սպասում: Օգոստոս ամսվա ընթացքում ու սեպտեմբերին իմ գրասենյակ շատ ներդրողներ են եկել: Քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից: Աշխարհի բոլոր երկրներից ու տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ ու գործարարներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում նոր գործունեություն ծավալելով»,- ասաց Գասպարյանը:

Գասպարյանը միաժամանակ նշեց, որ արտահերթ ընտրությունները կարևոր են նրանով, որ կարձանագրեն Հայաստանում քաղաքական իրական պատկերը:

«Բոլոր ներդրողներն ու գործարարները, որոնք եկել են մեր գրասենյակ, բոլորը առաջին հերթին նշում են այս քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում: Երևանի քաղաքապետի ընտրությունը մեծ նվաճում էր, որովհետև դա արձանագրեց քաղաքական իրական պատկերը»,- նշեց վարչապետի գլխավոր խորհրդականը:

Արսեն Գասպարյանը համաձայն չէ այն ձևակերպմանը, թե ՀՀ-ում առկա քաղաքական ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վիճակի վրա:

«Առաջին հերթին ժողովրդի պահանջն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ՀՀ-ում առկա քաղաքական ճգնաժամը տնտեսության վրա ազդեցություն չի ունենա, որովհետև Հայաստանի վիճակը կայուն է»,- ասաց նա: