запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Խաղային ոլորտը կհարկվի շահույթից. Արման Պողոսյան

Կենսաթոշակային համակարգին միացած քաղաքացիները 3-4 տարուց իրենց մասնաբաժինը կվճարեն ոչ թե 2,5 տոկոս, ինչպես որոշել էր նոր կառավարությունը, այլ՝ 5 տոկոս: 

Այս մասին այսօր ֆինանսների նախարարությունում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը: 5 տոկոս մասնակցությունը կլինի այն ժամանակ, երբ եկամտահարկի շեմը ներկայումս գործող 23 տոկոսից դառնա 20 տոկոս:

Առաջարկվող փոփոխություններով շրջանառության հարկի 115 միլիոն շեմն էլ կպահպանվի: Հիշեցնենք, որ մինչ այս, քննարկվում էր 115 միլիոն շեմը նվազեցնել 58,35 միլիոն դրամի, ինչը սակայն դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել: Պարոն Պողոսյանը նաեւ հայտնեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից շահութահարկի դրույքաչափի նվազում կլինի՝ 20 տոկոսից 18 տոկոս: Այդուհանդերձ եկող տարվա հուլիսի 1-ից սպիրտի, օղու, ծխախոտի արտադրանքի, գարեջրի, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում: Ինչպես ֆիննախի պաշտոնյան ասաց, կբարձրանա նաեւ 100 գրամ ըմպելիքի մեջ 5 եւ ավելի գրամ շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքների ակցիզային հարկը:

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական