запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մոսկվայի աշխարհաքաղաքական գործիքը. Առաջիկայում չենք ունենա գազի գնի վերանայում

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի սակագնի հնարավոր նվազմանը։ Փաշինյանը նշել է, որ նախ՝ գազային համակարգի էֆեկտիվության հարցը պետք է քննվի. «Մենք քննարկում ենք, և քննարկումները կշարունակվեն: 

Սոցիալապես անապահովների համար գազի գինը դեռևս հունիսից նվազել է: Ես այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի դեռ չունենք պայմանավորվածություններ: Մեր ցանկություններն ու փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ կարողանանք համաձայնության գալ ՌԴ նախագահի հետ»:

Առհասարակ որքանո՞վ է հավանական, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակում Ռուսաստանը գնա նման քայլի։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով գազի գնի նվազեցման հնարավորությանը, նշեց, որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանցի մի շարք փորձագետների հետ իր անցկացրած վերջին քննարկումները ցույց տվեցին, որ Մոսկվան դեռ չի շտապում գազի գնի հարցում ու առայժմ փորձում է հասկանալ, թե ինչպիսի արտաքին քաղաքական վարքագիծ կընդունի Երևանը ընտրություններից հետո, երբ վերջնականապես կինստիտուցիոնալիզացվի Փաշինյանի իշխանությունը: Նրա խոսքով՝ սա վկայում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ Մոսկվան շարունակում է գազի գինը կիրառել որպես աշխարհաքաղաքական գործիք՝ համարելով, որ գնդակն այժմ Հայաստանի դաշտում է:

«Ըստ իս՝ առաջիկայում մենք չենք ունենա գազի գնի վերանայում սահմանին: Եթե հիշում եք, Փաշինյանի ու Պուտինի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, որ Հայաստանն ամենացածր գնով է ռուսական գազ ձեռք բերում: Կարծում եմ, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում, սա շատ հստակ մեսիջ էր, որը ցույց էր տալիս, որ գնի վերանայման հարց այսօր օրակարգում լինել չի կարող: Իր հերթին, հարցի օբյեկտիվ ու ոչ քաղաքական կողմն այն է, որ գազի գինն ավանդաբար կախված է նավթի գնից, իսկ նավթի շուկայում վերջին շրջանում տուրբուլենտություն է նկատվում, ինչի համար նավթ արտահանող երկրների ակումբը OPEC+ շրջանակներում նոր զսպող մեթոդներ է մշակում: Այսինքն՝ ածխաջրածինների շուկայում տեղի ունեցող զարգացումները ևս խոչընդոտ են գազի գնի վերանայման համար»,- ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է ներքին գնագոյացմանը, ապա, ըստ նրա, Փաշինյանը միանգամայն օբյեկտիվ է, երբ խոսում է այն մասին, որ հարցը պետք է լուծվի իր և Պուտինի մակարդակում. «Համաձայն 2013 թ. հայտնի գազային պայմանագրի՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը պարտավորվում է տարեկան մոտ 9 տոկոս եկամտաբերություն ապահովել: Վերջինս շատ բարդ է՝ հաշվի առնելով Հայաստանի ներքին շուկայի սպառման համեստ ծավալները: Խնդիրն այն է, որ պայմանագրի ժամկետը լրանում է 2048 թ., և այդ ընթացքում Հայաստանը չի կարող միակողմանի որևէ որոշում կայացնել, որը կհանգեցնի պայմանագրի այս կամ այն դրույթի վերանայմանը: Ուստի անհրաժեշտ է երկու պետությունների առաջնորդների մակարդակում օրակարգ բերել այս հարցը և փորձել վերանայել պայմանագրի որոշ դրույթներ, որոնք, ըստ էության, զրոյացնում են Հայաստանի դերը երկրի գազատրանսպորտային համակարգի կառավարման մեջ: Օրինակ՝ մեր ներկայացուցիչը ընկերության տնօրենների խորհրդում անգամ ձայնի իրավունքից է զրկված»,- ասաց Վահե Դավթյանը։

Հարցի մյուս կողմը, փորձագետի դիտարկմամբ, այն է, որ «Գազպրոմ-Արմենիան» պետք է փորձի նվազեցնել իր կորուստները, որոնք հիմնականում պայմանավորված են գազի վաճառքի հաճախ ոչ թափանցիկ գործիքակազմի օգտագործմամբ, ինչի վերաբերյալ դեռ մայիսին քրգործ էր հարուցվել:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը գազի գնի նվազման երկու գործոն է նշում. առաջին գործոնը սահմանին Ռուսաստանից ստացվող գազի գնի իջեցումն է, որը հիմա 150 դոլար է 1000 խմ-ի համար, և եթե այդ գինը նվազում է, վերջնական միջին կշռված սակագինն էլ է նվազում։ Երկրորդ գործոնը, ըստ նրա, այն է, որ եթե սահմանին գազի գինը չիջնի, այդ դեպքում արդեն ներքին շղթայի ամբողջական օպտիմալացում պետք է գնա, և դրա հաշվին կարող է գազի գինը նվազել, բայց այդ դեպքում պետք է բազմակողմանի նայել, թե որ ծախսն ենք մենք կրճատում։

«Ես 2-3 հանգամանք կասեմ. առաջինը կորուստների նվազումն է։ Մենք ունենք 6,69 տոկոսի կորուստներ գազաբաշխման և գազամատակարարման համակարգում։ Ընդ որում՝ շատ տարօրինակ է, որ գազաբաշխման համակարգում կորուստները 2 տոկոս են, իսկ գազամակատարարման համակարգում, այսինքն՝ ամբողջ մայրուղում՝ 4,5 տոկոս։ Եթե մենք հասնենք այդ կորուստների նվազեցմանը, դա կարող է լինել ռեզերվներից մեկը։

Երկրորդ, որ էլի քննարկման ենթակա է, «Գազպրոմի» շահութաբերության հարցն է, որը 10 տոկոս է։ Դա հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե որքան պետք է լինի այդ շահութաբերությունը։ Իհարկե, կա հայ-ռուսական համաձայնագիր, որտեղ ևս կան դրույթներ, որոնք քննարկման ենթակա են։ Եվ երրորդը «Գազպրոմի» համակարգի ծախսերի օպտիմալացումն է։ Այսինքն՝ այդ ծախսերը նույնպես պետք է ներդրումային ծրագրի մեջ հանձնաժողովը հաստատի։ Այս երեք բաղադրիչը եթե մենք քննարկում ենք, տեսնում ենք, թե ինչ ռեզերվներ կան, բնականաբար, այստեղ որոշակի սակագնի նվազման հիմք կարող է լինել»,- ասաց նա։

Մելքումյանը ընդգծեց, որ 20015-ից գործող իրենց հանձնաժողովը բացահայտել է, որ երբ սահմանի վրա գազի գինը 2015-ի հունվարի 1-ից 189 դոլարից իջել էր 165 դոլար, խնայված 8,9 մլրդ դրամը մնացել էր «Գազպրոմում» որպես օգուտ և չէր տարել սակագնի նվազման, և դա շարունակվել է մինչև այս տարի, այսինքն՝ 8,9 մլրդ անգամ 4 տարի, դա անում է շուրջ 35 մլրդ դրամ։

«Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, թե այդ ծախսերը, որ մնում են որպես օգուտ, ինչ է լինում։ Արդյոք դա չպե՞տք է գնա սակագնի նվազմանը։ Հաջորդ հանգամանքը կա. օրինակ՝ սրանից 1,5-2 տարի առաջ նախկին կառավարությունը ջերմոցների և նմանատիպ օբյեկտների համար գազի սակագինը 122 դրամից իջեցրել էր մինչև 100 դրամ, բայց գազի սպառման ծավալները ջերմոցներում չէին ավելացել, որովհետև մատչելի վարկեր, մթերման համակարգեր, լոգիստիկ համակարգերը չէին ապահովվել։ Այսինքն՝ կառավարությունը պետք է համալիր գործի և բոլոր գործիքները նախատեսի։ Այսպիսով, կարող եմ ասել, որ եթե գնում է համակարգային ուսումնասիրություն ամբողջ գազամատակարարման շղթայում՝ սահմանից մինչև վերջնական սպառող, մենք որոշակի ռեզերվ ունենք»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Սակագնի նվազեցումը, ըստ պատգամավորի, վայրկյանական լուծվող հարց չի, քանի որ իրենք աշխատում են ինչ-որ ռեժիմով, որը ծախսեր է նախատեսում։ Այս ամենը, ըստ նրա, պետք է քննարկվի, և պետք է ընդհանուր հայտարարի գալ. «Մենք ուսումնասիրել ենք և տեսանք, որ կան խնդիրներ։ Հրավիրել էինք նաև «Գազպրոմ»-ի ներկայացուցչին։ Իրենք էլ ասում են՝ մենք ծախսեր ենք անում, դրանք պետք է մտցնենք սակագնի մեջ։ Լիքը հարցեր կան, որոնց շուրջ պետք է քննարկում անել, թե որ ծախսն է մտնում, որը՝ ոչ։ Սա լրջագույն հետևողական աշխատանք է պահանջում ՀԾԽՀ-ի և էներգետիկայի նախարարության կողմից»,- ասաց Մելքումյանը։

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական