запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները

Որքա՞ն աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները: Այս հարցի պատասխանը ստացանք՝ ուսումնասիրելով նոր Սահմանադրությամբ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը: 

Այսպիսով, համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի եւ օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով:

Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ:

Ստորեւ ներկայացնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի չափերը, որից, սակայն, նրանք բավական պատկառելի հարկեր են վճարում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 20 է, հետեւաբար՝ Արմեն Սարգսյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հազար 800 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 19 է, հետեւաբար՝ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 256 հազար 660 դրամ:

ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 18 է, այսինքն՝ ԱԺ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ:

ՀՀ առաջին փոխվարչապետի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 16 է, նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հազար 240 դրամ:

ՀՀ փոխվարչապետերի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 15.5 է, ամսական աշխատավարձը կազմում է 1մլն 25 հազար 170 դրամ:

Սահմանադրական դատարանի նախագահի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 16 է, այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ Գագիկ Հարությունյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հազար 240 դրամ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 15.5 է, նրա ամսական աշխատավարձը կազմում է 1մլն 25 հազար 170 դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վերահսկիչ պալատի նախագահի աշխատավարձի դրույքաչափերի հաշվարկման գործակիցը 15 է, հետեւաբար՝ նրանց աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 14 է, աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ:

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

Նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ՍԴ դատավորի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, Հատուկ քննչական ծառայության պետի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետեւաբար նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:

ԱԺ պատգամավորի, մարզպետի, Քրեակատարողական ծառայության պետի, Փրկարար ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի առաջին տեղակալի, Վարչական եւ Առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:

Այս աշխատավարձները, ինչպես նշեցինք, չհարկված վիճակում են այսքան կազմում: Ժողովրդական լեզվով ասած՝ սա «կեղտոտ» թիվն է: Օրինակ` Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը, որը կազմում է 661 հազար 400 դրամ, հարկվելուց հետո դառնում է մոտ 470 հազար դրամ:

Հանրության մեջ տարածված կարծիքը, թե բոլոր պատգամավորներին տրվում է ավտոմեքենա եւ բնակվարձի գումար, նույնպես ճոխացված է: ԱԺ մեկ խմբակցությանը տրվում է 1 ծառայողական ավտոմեքենա: Իսկ անձնական ավտոմեքենա ունեցող պատգամավորներին տրամադրվում են անհատական պետհամարանիշներ: Ավտոմեքենա է տրամադրվում նաեւ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ նախագահին: Իսկ բնակվարձ փոխհատուցվում է մարզերի պատգամավորներին` իրենց ցանկության եւ դիմելու դեպքում` 100 հազար դրամի չափով: Նույն կերպ բնակվարձ է տրվում նաեւ իրենց բնակավայրից հեռու ծառայություն անցկացնող զինծառայողներին:

Նյութի աղբյուրը՝ Հայկական ժամանակ