запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բիզնեսի համար լավագույն երկրները

Forbes-ի փորձագետները կրկին ճանաչել են Մեծ Բրիտանիան, որպես բիզնեսի համար առավել հարմար երկիր։ The Best Countries For Business թարմացված վարկանշային աղյուսակը հրապարակվել է ամսագրի կայքէջում։ Թագավորությունը վարկանշային առաջատար էր դարձել մեկ տարի առաջ և կարողացավ պահպանել լիդերությունը՝ չնայած ներդրողների բոլոր մտահոգություններին, թե ԵՄ-ից նրա դուրս գալն ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Forbes-ի զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիան միակ երկիրն է, որը չի իջել 30-րդ տեղից ներքև (Forbes-ի ցուցակում ընդգրկված է 161 երկիր)՝ գնահատման մեջ օգտագործված 15 ցուցանիշներից ոչ մեկի գծով (գույքային իրավունքներ, կոռուպցիայի մակարդակ, հարկեր, ինովացիաներ, կյանքի որակ և այլն):

Թարմացված վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Շվեդիան՝ շրջանցելով Նոր Զելանդիան, որը նախորդ երեք տարիների ընթացքում նվաճել է «արծաթը», և Նիդերլանդները: Հոնկոնգը բարձրացել է երրորդ տեղ՝ մեկ տարի առաջ զբաղեցնելով ընդամենը վեցերորդ տեղը:

Բացի այդ, բիզնեսի համար լավագույն երկրների առաջին տասնյակում են Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան և Շվեյցարիան։ Գործարարների համար ամենավատ երկրներն են, դատելով Forbes-ի վարկանիշից, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոն, Գվինեա-Բիսաուն, Հասարակածային Գվինեան և Չադը:

Ռուսաստանը թարմացված վարկանիշում զբաղեցրել է 55-րդ տեղը, ինչը երեք դիրքով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ էր: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը ցած է իջել հինգ կետով`12-ից 17-րդ տեղ: