запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Նաիրիտ»-ի հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է. ինչ է հանձնարարել Փաշինյանը

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը շարունակում է մնալ օդից կախված: Նաիրիտցիները շարունակում են բողոքի գործողությունները: 

Դեկտեմբերի 21-ին, Կառավարության դիմաց հերթական բողոքի ցույցից հետո, նրանց ընդունել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և քննարկել գործարանի հետ կապված հարցերը: Գործարանի աշխատակիցների համակարգող խմբի անդամ Արա Գեղեցիկ Կարայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցած հանդիպումից:

Նրա փոխանցմամբ՝ «Նաիրիտ» գործարանի հարցը գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում: Վարչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանդիպել ներդրողների հետ, քննարկել ու ներկայացնել Կառավարության դիրքորոշումը գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս դեպքում հանդիպում պետք է տեղի ունենա «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի ու ներդրումային խմբի հետ: Բացի դա, վարչապետը հաստտակմություն է հայտնել, որ գործարանն աշխատելու է , ինչն ավելի է ոգևորում աշխատակիցներին:

Ներդրումային հարցից բացի, այս պահին գործարանի աշխատակիցներին հուզում է նաև իրենց աշխատավարձերի տույժ-տուգանքների վերադարձման հարցը: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ, երբ երկարատև բողոքի ցույցերից, կոշտ ու ռադիկալ մեթոդներից հետո որոշվեց վճարել նաիրիտցիների աշխատավարձերը, նրանց ստիպեցին հրաժարվել տույժ-տուգանքներից, որոնք գոյացել են աշխատավարձը չվճարելու հետևանքով: Այդ հարցով ևս այս պահին դատական պրոցեսն ընթացքի մեջ է: Նաիրիտ գործարանի աշխատակիցները տեղեկություն ունեն, որ տույժ-տուգանքները, որը կազմում է 10 մլն դոլար, ձևակերպվել է «Նաիրիտ 2»-ի անունով: Գործարանի ներկայիս ղեկավարությունն, իհարկե, հերքել է այդ տեղեկությունը: Վարագ Սիսեռյանի հետ հանդիպման ժամանակ նաև այս հարցն է բարձրացվել: Մինչև երեքշաբթի օրը, նաիրիտցիները ներկայացնելու են հիմնավորումներ ու անհերքելի փաստեր, որ այդ գումարները գրանցվել են «Նաիրիտ 2»-ի հաշվին, որից հետո հույս ունեն, որ Կառվարությունն, ի դեմս՝ վարչապետի, եզրակացություն կկազմի «Նաիրիտ» գործարանի ներկայիս տնօրինության վերաբերյալ:

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական